Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորացված Lexus RC՝ ավագ «եղբոր» ոճով
01 Սեպտեմբեր 2018

Ճապոնացիները բացահայտել են նորացվաց RC կուպեն, որի դիզայնը այժմ հնարավորինս մոտեցված է մակնիշի առաջատար՝ LC մոդելին: Ինչպես ֆեյսլիֆթինգի այլ դեպքերում, այստեղ էլ հիմնական փոփոխությունները հիմնականում վերաբերում են արտաքինին:



Նորացվել են առջևի լուսարձակների կտրվածքը և դրանց մեջ ներկառուցված ցերեկային ընթացքի լուսադիոդային կրակների ձևը: Մեծացել են առջևի օդակլանիչները, վանդակաճաղային ցանցը այժմ առկա է բոլոր տարբերակների համար, այլ ոչ թե միայն F Sport մոդիֆիկացիայում: Այս ամենի շնորհիվ մոդելը զգալիորեն նմանվել է  LC կուպեին:


Մեքենայի հետնամասում նկատելի է օդակլանիչների կառուցվածքի փոփոխությունը: Դա նպաստում է ոչ միայն ագրեսիվ կեցվածք ստեղծելուն, այլև զգալիորեն մեծացնում է ավտոմեքենայի կայունությունը: Լայնացել են նաև L-աձև լուսարձակները:



Բացի արտաքին փոփոխություններից որոշակի նորմուծություններ են կատարվել նաև տեխնիկական տեսանկյունից: Այդպես նորովի կարգաբերվել են կախոցն ու ղեկային կառավարման համակարգը, որոնք դարձել են ավելի սպորտային և դինամիկ: Կուպեն համալրվել է նաև նոր մեղմիչներով և ավելի կոշտ ականոցներով: Զգալիորեն բարելավվել է նաև 2,0-լիտրանոց տուրբոշարժիչը, որի դրոսելային փականակները ավելի արագ են բացվում, ինչն ապահավուոմ է ավելի ընկալուչ արագացում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio