Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RENAULT-ն ներկայացրեց ARKANA անվանմամբ նոր քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29 Օգոստոս 2018

Ֆրանսիական Renault ընկերությունը Մոսկվայի Միջազգային ավտոսրահում ներկայացրեց Arkana կուպե-քրոսովերը: Սա ընկերության առաջին մոդելն է, որը զրոյից նախագծվել է տարածաշրջանի համար: Ավտոմեքենայի վաճառքները կսկսվեն Ռուսաստանում, իսկ այնուհետ կտարածվեն նաև դրա հետ փոխկապակցված այլ շուկաներում, ենթադրաբար՝ նաև Հայասատանում:  



Renault Arkana կուպե-քրոսովերը կառուցված է նոր հենահարթակի հիման վրա (հավանաբար, խոսքը զգալիորեն մոդիֆիակցված Global Access-ի մասին է, որը նախկինում հայնտնի էր B0 անվանմամբ), իսկ դրա արտաքինը նախագծվել է ընկերության ֆրանսիական դիզայն-կենտրոնում: Շասսիի կառուցվածքում կիրառված բաղադրիչ մասերի շուրջ 55 տոկոսը նախագծվել է հատուկ այս մոդելի համար և երբևէ չի կիրառվել այլ մոդելների վրա:



Renault-ն դեռևս չի հաղորդում հստակ թվեր, սակայն վստահեցնում է, որ ավտոմեքենան առանձնանում է այս դասում ամենամեծ անվային բազայով, թափքի կոշտությամբ և ղեկային կառավարման նոր համակարգով, որը հատուկ ստեղծվել և կարգավորվել է  Arkana-ի համար:  



Renault Arkana-ն առաջարկվելու է առջևի քարշակմամբ և լիաքարշ տարբերակով: Ընդ որում, ինչպես հավաստիացնում են ընկերությունում, այն կստանա ամբողջությամբ նոր ուժային ագրեգատ, որն ըստ Renault-ի մասնագետների կլինի միաժամանակ հզոր և տնտեսող: 


Սերիական ավտոմեքենայի տեխնիկական մասնագրերը ամբողջոթյամբ կբացահայտվեն  2019 թ., երբ կսկվեն Renault Arkana-ի վաճառքները: Հայաստանում այն հասանելի կլինի մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մեգնա» ընկերության ավտոսրահում:

Լիովին նոր Renault Arkana



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio