ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ցուցադրվել է Aventador SVJ-ն՝ ամենահզոր և արագ Lamborghini-ն: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
26 Օգոստոս 2018
Կալիֆորնիայում կայացավ ամենաէքստրեմալ սերիական Lamborghini-ի՝ Aventador SVJ մոդելի ցուցադրությունը: Այս անվանումը ստացվել է Super Veloce և Jota արտահայտությունների հապավումից: Դրանից առաջինը ավանդաբար օգտագործվում է ապրանքանշանի արագընթաց մոդելների համար և նշանակում է «գերարագ», իսկ երկրորդը հղում է կատարում Miura 400 Jota նախատիպին, որը 70-ակնները կեսին նախագծել էր ընկերության թեստ-պիլոտ Բոբ Ուոլասը:
Aventador SVJ-ն սարքավորված է 6,5 լիտր ծավալով, տասներկուգլանանի մթնոլորտային շարժիչով, որի հզորությունը 720 ձ.ուժ-ից հասցվել է 750 ձ.ուժ: Առավելագույն ոլորող մոմենտը կազմում է 720 Նմ:
0-ից 100 կմ/ժ արագությունը այս մոդելն ունակ է զարգացնել 2,8 վայրկյանում, իսկ մինչև 200 կմ/ժ արագանալու համար կպահանջվի 8,6 վայրկյան: Ընդ որում ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ:
Կուպեի քաշը 1525 կիլոգրամ է, ինչը նշանակում է, որ զանգվածի և հզորության համամասնությունը կազմում է 1.98 կգ/ 1 ձ.ուժ: Aventador SVJ-ն արդեն հասցրել է սահմանել Նյուրբուրգրինգի «Հյուսիսային ոլորանի» ռեկորդ սերիական ավտոմեքենաների համար: Այն կազմում է 6:44.97, ինչը երկու վայրկյանով ավելի արագ է, քան Porsche 911 GT2 RS-ի ցուցանիշն ու մեկ վայրկյանով արագ էլեկտրական Nio EP9 սուպերկարի արդյունքից:
Նորույթը ստացել է ակտիվ աերոդինամիկայի՝ երկրորդ սերնդի համակարգ՝ Aerodinamica Lamborghini Attiva (ALA): Այն թույլ է տալիս մեծացնել յուրաքանչյուր սռնու սեղմիչ ուժը 40 տոկոսով, ու ևս մեկ տոկոսով նվազեցնել աերոդինամիկ դիմադրությունը:
ALA-ն ներառում է հատուկ ակտիվ փականակներ, որոնք տեղադրվում են ավտոմեքենայի առաջնամասում և հետևում: Դրանք կարող են փոխել իրենց դիրքը 500 միլիվայկյանից էլ ավելի քիչ ժամանակում՝ նվազեցնելով ճակատային դիմադրությունը, փոխելով սեղմիչ ուժը շրջադարձերում, ինչպես նաև տարբեր կերպ ծանրաբեռնելով ավտոմեքենայի հակաթևի աջ և ձախ կողմերը: Առավելագույն արագությամբ ընթանալիս՝ Aventador SVJ-ի այս համակարգը գեներացնում է մինչև 490 կգ սեղմիչ ուժ:
Բացի այս ամենից վերածրագրավորվել է յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփի կառավարման համակարգը, կարգաբերվել են ղեկային կառավարումը, ամբողջովին կառավարվող շասսին և մագնիսառեոլոգիական մեղմիչները:
Սովորական SV մոդելի համեմատ 50 տոկոսով աճել է լայնակի կայունացուցիչի կոշտությունը, ինչպես նաև փոփոխվել և ALA համակարգին են համապատասխանեցվել կայունացման և ABS համակարգերն ու հատուկ այս ավտոմեքենայի համար նախագծված Pirelli P Zero Corsa անվադղերը:
Ընդհանուր առմամբ կթողարկվի 900 օրինակ Aventador SVJ և ևս 63 ավտոմեքենա՝ սև-սպիտակ SVJ63 տարբերակով, որը նվիրված է ընկերության հիմնադրման տարեթվին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: