Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-Benz-ը ներկայացրեց Vision EQ Silver Arrow նախատիպը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Օգոստոս 2018

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անցկացված Monterey Car Week միջոցառման շրջանակներում կայացավ Mercedes-Benz Vision EQ Silver Arrow էլեկտրական կոնցեպտի համաշխարհային նորամուտը: Նախատիպի ստեղծողներին ոգեշնչել են առասպելական  «Արծաթագույն նետերը», և մասնավորապես՝ փորձարարական W125 Rekordwagen-ը, որով 1938 թ. Ռուդոլֆ Կարաչիոլան զարգացրեց 432,7 կմ/ժ արագություն:  

Vision EQ Silver Arrow

Vision EQ Silver Arrow մոդելի դիզայնը իրականացված է  «զգայական մաքրության» կոնցեպտին համաձայն:  5,3 մ երկարությամբ և մեկ մետր բարձրությամբ նախատիպի թափքը գրեքե զուրկ է սուր եզրերից և պատրաստված է ածխապլաստիկից: Ավտոմեքենայի պանելները ներկված են Alubeam Silver գույնով, որը հիշեցնում է հեղուկ մետաղի երանգ: 

Vision EQ Silver Arrow

Mercedes-Benz Vision EQ Silver Arrow-ի առանձնահատկությունների թվում են ածխապլաստիկից պատրաստված առջևի սփլիթերը, շյուղավոր ալյումինե անվասկավառակները, լուսավորվող կողեզրերը, մրցարշավային ավտմեքենաներին բնորոշ հետևի դիֆուզորը, ինչպես նաև դուրս քաշվող երկու սփոյլերները, որոնք կատարում են օդային արգելակի գործառույթ:   

Vision EQ Silver Arrow

Ցուցադրական ավտոմեքենայի ինտերիերի լրամշակման համար օգտագործվել է դարչնագույն բնական կաշի, հղկված ալյումին, ընկույզենու շպոնի և փշատերև ծառատեսակների փայտանյութի համադրություն: Vision EQ Silver Arrow-ն սարքավորված է մրցարշավային նստատեղով, որն առանձնանում է տաքացման Airscarf ֆունկցիայով և անվտանգության քառակետ գոտիներով, կարգավորվող ոտնակներով, ինչպես նաև լայնաֆորմատ դիսփլեյով, որի վրա արտացոլվում է շրջակա տարածության եռաչափ պատկերը:  

Vision EQ Silver Arrow

Բացի այդ էլեկտրական սպիդսթերը սարքավորված է Virtual Race Coach ֆունկցիայով, որի օգնութամբ կարելի է վիրտուալ եղանակով մրցել ապագայի և ներկայի Mercedes-Benz մրցարշավային մեքենաների հետ: Հնարավոր է նաև ընտրել կառավարող էլեկտրոնիկայի աշխատանքի ռեժիմները և նույնիսկ շարժիչի ձայնը, որը կարող է նմանեցնել Ֆորմուլա 1 բոլիդի կամ Mercedes-AMG ավտոմեքենայի ձայնին:

Vision EQ Silver Arrow

Mercedes-Benz Vision EQ Silver Arrow մոդելը սարքավորվում է 750 ձ.ուժ (550 կՎտ) հզորությամբ էլեկտրական ուժային ագրեգատը: Հատակի մեջ տեղադրված 80 կՎտժ տարողունակությամբ մարտկոցների բլոկը թույլ  է տալիս մեկ ամբողջական լիցքավորմամբ հաղթահարել մինչև 400 կմ: Մարտկոցների հովացումը կատարվում է թափքի կողային հատվածներում առկա օդափոխիչ անցքերի միջոցով:  


Mercedes-Benz Vision EQ Silver Arrow-ն համալրեց էլեկտրականացման հնարավորությունները ցուցադրող գերմանական ընկերության կոնցեպտների շարքը: Հիշեցնենք, որ դրանց թվում են կոմպակտ Concept EQA մոդելը, Concept EQ քրոսովերն ու  ինքնավար Vision EQ Fortwo ավտոմեքենան:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio