ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar-ը կսկսի էլեկտրական E-Type-ի սերիական թողարկումը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27 Օգոստոս 2018
Բրիտանական Jaguar ընկերությունը որոշել է սկսել դասական E-Type սպորտային մոդելի էլեկտրական տարբերակի մանր սերիական արտադրությունը: Օրիգինալ ավտոմեքենաների սեփականատերերը ևս հնարավորություն կունենան անցում կատարել էլեկտրական քարշակմանը, սակայն այդ կոնվերսիան կլինի դարձելի, և ցանկացած պահին կարելի կլինի վերադառնալ նախկին շարժիչին:
Դեռևս անցած տարվա սեպտեմբերին Jaguar-ը ներկայացրեց դասական Jaguar E-Type ավտոմեքենայի կոնցեպտուալ էլեկտրական տարբերակը: Ռոդսթերը սարքավորվել էր 299 ձ.ուժ հզորությամբ շարժիչով, մեկաստիճան ռեդուկցիոն փոխանցմամբ և 40 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային մարտկոցներով, որոնք տեղադրվում են փոխանցումաուփի փոխարեն:
Այսպիսի ավտոմեքենան 0-ից 100 կմ/ժ արագությունը ունակ է զարգացնել 5,5 վայրկյանում: Մեկ ամբողջական լիցքավորմամբ այն կարող է հաղթահարել մինչև 270 կմ, իսկ մարտկոցները ամբողջությամբ լիցքավորելու համար վարորդից կպահանջվի մինչև 6-7 ժամ:
Ընկերությունը դեռևս չի հաղորդում էլեկտրական ռոդսթերի սերիական տարբերակի տեխնիկական բնութագրերն ու վերջնական արժեքը: Հայտնի է միայն, որ հաճախորդների ուշադրությանն արդեն իսկ արժանացած էլեկտրական Jaguar E-Type-ը վաճառքի կհանվի 2020 թ. գարնանը:
Էլեկտրական Jaguar E-Type կոնցեպտի մասին պաշտոնական տեսանյութը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: