Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NISSAN GT-R50` ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
24 Օգոստոս 2018

Բոլորովին վերջերս բրիտանական Գուդվուդում անցկացված Արագության փառատոնին ժամանակ հանրությանը ներկայացվեց Nissan GT-R50 մոդելը, որը պատրաստվել է ճապոնական ընկերության և հանրահայտ ItalDesign դիզայներական ստուդիայի համատեղ ջանքերով և նվիրված է մոդելի կեսդարյա հոբելյանին: Հատկանշական է, որ Ջորջետո Ջուջարոն իր հանրահայտ աթելիեն նույնպես հիմնել է 1968 թվականին:


Ցուցադրական ավտոմեքենան հիմնաված է GT-R Nismo մոդելի լուծումների վրա, սակայն նմանատիպ արդյունքը չի ստացվել պարզապես թափքի պանելները փոխարինելով: Հոբելյանական GT-R-ը 5,4 սմ ցածր է, ու միևնույն ժամանակ 9,4 սմ բարձր ու 9,7 սմ ավելի լայն է ստանդարտ տարբերակից: Չորս սանտիմետրով մեծացել է նաև անվամեջը, իսկ անիվներն էլ դարձել են 21 դյույմ: 



Թափքի բոլոր արտաքին պանելները պատրաստված են ածխամանրաթելից: Կարբոնային  բաց տեքստուրաները վերացվել են: Առանձնակի տպավորիչ են հետևի լուսարձակները՝ շատերին ծանոթ վառ կարմիր օղակները ստացել են նոր ընթերցում: «Մենք ոգեշնչվել ենք „Յամատո տիեզերական լինկորը” մանգայով», – նշում է Մամորու Աոկին, Nissan-ի եվրոպական դիզայն-ստուդիայի փոխնախագահը:



Մոդելի ինտերիերը դարձել է շատ ավելի պարզ: Ղեկի վրա չեք գտնի ոչ մի կոճակ, դռների բռնակները գրեթե պրիմիտիվ են, կենտրոնական դիսփլեյը բացակայում է , սարքավորումների վահանակը փոխառած է մցարշավային մոդելներից:  



Փոխարենը աչքի են զառնում հղկված ածխամանրաթելի առատությունն ու զուտ ճապոնական երանգները: Սովորական և թավշյա կաշվով լրամշակված նստատեղերը հիշեցնում են ավանդական կումիկո մշակույթը: Սա ճապոնական ավանդական կիրառական արվեստ է, որի արդյունքում ստեղծվում են ինտերիերի՝ բարդ նաշխազազրդերով առարկաներ՝ պատրաստված բարակ փայտյա ձողերից: 


Հետաքրքիր է, որ ավտոմեքենայի դիզայնը ստեղծվել է Nissan-ի եվրոպական ստուդիայում, իսկ իտալացիները մարմնավորել են Անգլիայում ծնված գաղափարները: Պատահական չէ, որ բարդ հատարտադրությունը ItalDesign-ի ֆիրմային առանձնահատկությունն է: Ավելին, հոբելյանական բոլոր հիսուն մեքենաները ևս ձեռքով կհավաքավեն Իտալիայում:  



Տեխնիկապես GT-R50-ը առավել մոտ է ամենաարագ ճանապարհային անվանակցին՝ GT-R – Nismo-ին: Այս տարբերակը ստանդարտից ավելի հզոր է. 600 ձ.ուժ և 652 Նմ  ոլորող մոմենտ բազայինի 570 ձ.ուժ և 637 Նմ ցուցանիշների դիմաց: 



GT-R50-ի համար կատարելագործվել է հանրահայտ 3,8-լիտրանոց V6 VR38DETT շարժիչը՝ օգտվելով GT3 սերիայի ավտոմեքենաների համար նախագծված ինժեներական լուծումներից: Մասնավորապես, շարժիչը համալրվել է տուրբոմղիչներո, բաշխիչ լիսեռներով, մխոցներով և Nismo-ի արտադրած այլ տարրերով:  Այս ամենի շնորհիվ դրա հզորությունը հասել է  720 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 780 Նմ:



Այսպիսի հզորությունը կառավարելու համար  չափաբերվել է նաև փոխանցումատուփը և տեղարդվել են հզորագույն Brembo արգելակներ: Կախոցները սարքավորվել են  Bilstein մեղմիչներով՝ էլեկտրոնային կառավարմամբ:  


Նախատեսվում է, որ մինչև 2019 թ. կթողարկվի սահմանափակ՝ թվով 50 հատ Nissan GT-R50 ավտոմեքենա, որոնցից մեծ մասն արդեն իսկ գտել է իր պատվիրատուին: Ավտոմեքենայի արժեքը կկազամի շուրջ 900 000 եվրո, ինչը մոտ 10 անգամ ավելի թանկ է, քան սերիական GT-R-ը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio