Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RENAULT-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ՔՐՈՍՈՎԵՐ:
23 Օգոստոս 2018

Ֆրանսիական Renault ընկերությունը պատրաստել է C-դասի նոր քրոսովեր, որը կստանա  Renault ARKANA անվանումը: Այս գլոբալ մոդելի նորամուտը կկայանա օգոստոսի  29-ին Մոսկվայի միջազգային ավտոսարհում: 



Նոր ավտոմեքենայի անվանումը ծագում է լատիներեն ARCANUM («գաղտնիք») բառից, որն այդ տարբերակով դարեր շարունակ օգտագործվել է առանձնահատուկ նշանակություն ունեցող  իրադարձություններն ու երևությները մատնանշելու համար: ARKANA անվանումը ընդգծում է ապագա քրոսովերի եզակի բնույթը և դրա անհավանական գրավչությունը: Ավտոմեքենայի գաղափարը կառուցված է գաղտնիքի, գրավչության և բացահայտումների ոգու շուրջ:

Renault-ի քրոսովերների շարքը

Renault ARKANA քրոսովերը պատրաստ է հեղափոխել ամենագնացների սեգմենտը իր եզակի դիզայնի շնորհիվ: Այն առաջին անգամ պաշտոնապես կներկայացվի արդեն մեկ շաբաթից, իսկ շուկա կհանվի 2019-ին: Ավտոմեքենան նախատեսված է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև գլոբալ շուկայի համար: Հայաստանում դրա վաճառքի մասին տեղեկություններին, ինչպես նաև Renault-ի ողջ մոդելային շարքին կարող եք ծանոթանալ ապրանքանշանի պաշտոանական ներկայացուցիչ՝  «Մեգնա» ընկերության ավտոսրահում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio