ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Rimac California` էլեկտրական հիպերկարի նոր կոնեցեպտը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Օգոստոս 2018
Խորվաթական Rimac Automobili ընկերությունը ներկայացրել է C_Two էլեկտրական հիպերկարի հատուկ տարբերակը՝ California անվանմամբ: Մեքենայի առանձնահատկությունը վառ կապույտ թափքն է, ինչպես նաև բեռնավորման բաժանմունքի հատուկ պահոցը, որը նախատեսված է շամպայնի երկու 6-լիտրանոց շշերի և բաժակների համար: C_Two California կոնցեպտի շնորհանդեսը կայացավ Լոս-Անջելեսում, Պետերսենի ավտոմոբիլային թանգարանում:
C_Two մոդելը սարքավորվում է չորս էլեկտրական շարժիով, որոնց հավաքական հզորությունը կազմում է 1914 ձ.ուժ: Յուրաքանչյուր այդպիսի շարժիչի համար նախատեսված է առանձին փոխանցումատուփ. առջևինների համար միաստիճան, հետևիներրի՝ երկաստիճան: 120 կՎ-ժամ տարողունակությամբ մարտկոցների բլոկը ներկառուցված է ածխամանրաթելային մոնոքոկի մեջ:
Այս ամենի շնորհիվ C_Two-ն ունակ է 0-96 կմ/ժ արագությունը զարգացնել ընդամենը 1,84 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 412 կմ/ժ: Ամբողջովին լիցքավորված մարտկոցներով ավտոմեքենան ունակ է անցնել մինչև 650 կմ:
Հավելենք նաև, որ մոդելը սարքավորված է ակտիվ աերոդինամիկ համակարգով, որը ներառում է առջևի և հետևի թափարգելների մեջ ներկառուցված շարժական փականակները: Արհեստական բանականության հիման վրա աշխատող ինքնավար կառավարման համակարգը առանձնանում է «վիրտուալ մարզիչ» ռեժիմով: Այն թույլ է տալիս համակարգի հիշողության մեջ ներբեռնել մի քանի մրցուղիների հարաչափեր՝ հետագայում դրանք լավագույնս օգտագործելու նպատակով:
C_Two էլեկտրական հիպերկարի պաշտոնական վաճառքը կմեկնարկի 2019թ.:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: