Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր BMW Z4՝ առաջին "պաշտոնական" լուսանկարները:
20 Օգոստոս 2018

Համացանցում հայտնվել են նոր սերնդի BMW Z4 ռոդսթերի էքստերիերի և ինտերիերի դիզայնը բացահայտող լուսանկարները: Carscoops հանդեսի հրապարակած պատկերներում ներկայացված է ռոդսթերի ամենաբարձր մոդիֆիկացիան՝ M40i-ը:



Լուսանկարներից պարզ է դառնում, որ սերիական BMW Z4-ը իրականացված կլինի նույնանուն նախատիպի ոճով, որի նորամուտը կայացավ Պեբլ-Բիչ հանգստավայրում ամեն տարի անցկացվող Էլեգանտության մրցույթում 2017 թվականին:  Նախատիպն ու սերիական մոդելը առանձնանում են միմյանց նմանվող առջևի լուսարձակներով, օդափոխիչ անցքերով և թափքի կողամասերի դրոշմոցմամբ:



Ինչ վերաբերում է նկարներում պատկերված մոդելին, ապա BMW Z4-ի M40i մոդիֆիկացիան կստանա երեք լիտր ծավալով 6-գլանանոց տուրբոշարժիչ, որի հզորությունը կկազմի մինչև 385 ձ.ուժ: Այն կհամադրվի էլեկտրոնային կառավարմամբ աշխատող սպորտային կախոցի, հետևի ակտիվ դիֆերենցիալի և ավելի հզոր արգելակների հետ, որոնց առանձնահատկությունը կապույտ ենթակրներն են:



Սրահում ուղևորների հայացքն անմիջապես կգրավի iDrive տեղեկատվական-ժամանցային համակարգի դիսփլեյը՝ մետաղական լրամշակմամբ եզրակավորումով: Դրանից ներքև նկատելի են նույն մետաղական շեշտադրումները կրող նեղ օդափոխիչ անցքերը:  



Կենտրոնական բարձակը հնարվորինս թեթևացրած է: Դրա առանձնահատկություններից է դուրս քաշվող պանելը, որտեղ գտնվում էն սմարտֆոնների անլար լիցքավորման մոդուլը, փոքր պահոցն ու USB միակցիչը: BMW Z4 ռոդսթերի պաշտոնական ներկայացումը կկայանա 2018թ օգոստոսի 23-ին: հետևեք մեր հրապարակումներին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio