ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-AMG GLC 63 S` նոր թյունինգ Brabus-ից: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16 Օգոստոս 2018
Հանրահայտ թյունինգային Brabus աթելիեն ներկայացրեց Mercedes-AMG GLC 63 S քրոսովերի լրամշակումների փաթեթը: Շարժիչի կառավարման ֆիրմային բլոկի շնորհիվ ավելացել է ամենագնացի հզորությունը: Բացի այդ վերակարգաբերվել է պնևմատիկ կախոցը և ավելացվել են 22-դյույմանոց անվասկավառակները:
Լրացուցիչ վճարի դիմաց հաճախորդը հնարավորություն կստանա վայելել ալկանտարա կաշվով լրամշակված և ածխապլաստիկից դեկորատիվ տարրերով համալրված սրահի հարմարավետությունը:
Չորս լիտր ծավալով բիտուրբո V8 շարժիչի համար Brabus-ն առաջարկում է հզորության բարձրացման PowerXtra B40 600 փաթեթը: Այն իրենից ներկայացնում է Mercedes-AMG շարժիչի համար ադապտացված կառավարման բլոկ՝ ներթողման ու այրման վերամշակված քարտեզներով: Դրա շնորհիվ ուժային ագրեգատի հզորությունը 510 ձ.ուժ-ից հասցվել է 600 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը աճել է 100 Նմ-ով՝ հասնելով 800 Նմ:
Այս նորամուծությունների շնորհիվ 0-ից 100 կմ/ժ արագությունը GLC 63 S Brabus մոդելը զարգացնում է ընդամենը 3,6 վայրկյանում: Քրոսովերի առավելագույն արագությունը սահմանափակված է էլեկտրոնային սարքով և կազմում է 300 կմ/ժ:
GLC 63 S-ը կհամալրվի նաև ենթաղեկային ալյումինե թերթիկներով, էլեկտրոնային եղանակով կառավարվող արտանետման համակարգով, որի խողովակները պատրաստված են տիտանից և սարքավորված կարբոնե վերդիրներով, ինչպես նաև 30 մմ ստանդարտից ավելի ցածր պնևմատիկ կախոցով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: