ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Honda-ն ներկայացրել է Civic-ի թարմացումները: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15 Օգոստոս 2018
Ճապոնական Honda ընկերությունը ներկայացրել է Civic ընտանիքի թարմացումները: Փոփոխությունները հիմնականում առնչվում են արտաքին տեսքին, ինչպես նաև ընդլայնվել է համալրումների ցանկը, իսկ սեդանի ու կուպեի համար առաջարկվում է նաև Sport մոդիֆիկացիան, որը մինչ այդ հասանելի էր միայն հեչբեքի վարորդներին:
Նախորդ տարբերակից նորույթը առանձնանում է վերափոխված թափարգելներով, ռադիատորի նոր վանդակաճաղով (սև՝ քրոմապատի փոխարեն), առջևի լուսարձակների ավելի ժամանակակից տեսքով, անվասկավառակների նոր դիզայնով և թափքի հետնամասում ավելացած քրոմապատ տարրերով:
Արդեն իսկ հիշատակված Sport մոդիֆիկացիան սարքավորվում է ավելի ագրեսիվ թափարգելով, կենտրոնով տեղադրված արտանետման խողովակով, բեռնավորման բաժանմունքի դռան սփոյլերով (սեդան տարբերակում) և 18-դյույմանոց անվասկավառակնրով: Այս ավտոմեքենաները համալրվելու են 158 ձ.ուժ հզորությամբ 2.0-լիտրանոց մթնոլորտային շարժիչով, որը կարող է աշխատել թե վեցաստիճան մեխանիկական, թե վարիատորային փոխանցումատուփի հետ:
Ի լրումն վերը նշված նորամուծությունների ավտոմեքենան կսարքավորվի նաև Honda Sensing անվտանգության համակարգերի համալիրով: Այն ներառում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, ճակատային բախումների մասին նախազգուշացնող համակարգը և շարժման շարքի պահպանման ֆունկցիան: Բացի այդ որպես օպցիա կառաջարկվի կատարելագործված մուլտիմեդիա համակարգը՝ 7-դյույմանոց էկրանով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: