ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
UAZ-ն ընդլայնում է Expedition շարքը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14 Օգոստոս 2018
Ռուսական մասնագիտացված լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուլյանովսկի ավտոգործարանը նախապատրաստում է Hunter ամենագնացի և ՈՒԱԶ-3909 լիաքարշ միկրոավտոբուսի հատուկ «արշավային»՝ Expedition տարբերակները:
Շատերին որպես «բուխանկա» հայտնի 3909 մոդելն ու Hunter-ը կստանան նույն լրացուցիչ սարքավորումները, որոնք մինչ այդ հատկացվել էին Patriot Expedition մոդելին: Սարքավորումների ցանկը ներառում է հետևի կամրջակի դիֆերենցիալի բլոկավորում, շեմքերի և ղեկի ձգանների պաշտպանություն, տանիքի բեռնարկղ, հզոր կարապիկ, ինչպես նաև BFGoodrich All-Terrain հատուկ անվադողեր:
Ենթադրվում է, որ այս մեքենաների արժեքը զգալիորեն բարձր կլինի ներկայումս առաջարկվող բազային տարբերակների գնից: Օրինակ, UAZ ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցչություն՝ «Կարկոմավտո» ընկերությունը առաջարկում է ձեռք բերել Hunter-ը 6 950 000 դրամով, իսկ 3909 միկրոավտոբուսը 6 900 000 դրամով:
Իսկ վերևում բերված տեսանյութը թույլ է տալիս պատկերացում կազմել UAZ Patriot Expedition մոդելի արտաճանապարհային հնարավորությունների մասին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: