Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Hummer H1`մոդելի վերածնունդը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13 Օգոստոս 2018

Ամերիկյան Mil-Spec Automotive (MSA) ընկերությունը ներկայացրեց Hummer H1 բանակային ամենագնացի հիման վրա կառուցած ռեստոմոդի երրորդ օրինակը, որը հասանելի է յուրաքանչյուր ցանկացողի, ով պատրաստ կլինի վճարել 239 000 ԱՄՆ դլոար:

Hummer H1 MSA (Mil-Spec Automotive)

Ամենագնացի առաջին օրինակը՝ նախասերիական նախատիպը, ընկերությունն օգտագործում է գովազդային նպատակներով և ԶԼՄ ներկայացուցիչների համար անցկացվող թեստ-դրայվերի ժամանակ: Երկրորդը պատրաստվել էր հատուկ պատվերով և սարքավորվում էր կևլարով ուժեղացված թափքային պանելներով:  



Սովորական Hummer-ից MSA ամենագնացը տարբերվում է 203 մմ-ով ավելի լայն անվամեջով, նորովի նախագծված կախոցով, ինչպես նաև 6,6 լիտրանոց V8 շարժիչով: Վեցաստիճան Allison 1000 փոխանցումատուփի հետ համադրվող այս ագրեգատի հզորությունը կազմում է 510 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 1357 Նմ:  



Ամենագնացը սարքավորվում է նաև նոր արգելակային համակարգով, որի առանձնահատկությունը ծակոտկեն արգելակային սկավառակներն են: Ուշադրության են արժանի նաև արտանետման՝ ջերմամեկուսիչ ծածկույթով սպորտային համակարգը, երկաստիճան բաշխիչ տուփն ու ուժեղացված հաղորդիչ լիսեռները: 



Այս ամենից բացի Hummer H1 MSA մոդելը սարքավորվում է լուսադիոդային լուսարձակներով, անվադողերի լիցքավորման ներկառուցված համակարգով և հետին տեսադաշտի տեսախցիկով: 


 Համեմատության համար նշենք, որ «002» համարը ստացած ամենագնացը սարքավորվում է պնևմատիկ կախոցով, որի բարձրությունը կարելի է կարգավորել 180 մմ սահմանում, ինչպես նաև էլեկտրաառավարվող, տաքացվող և օդափոխվող պնևմատիկ նստատեղերով: Այս ամենը պատվիրատուի համար արժեցել է 290 000 ԱՄՆ դոլար:  


Միևնույն ժամանակ Hummer H1 ռեստոմոդի առաջին տարբերակը՝ Launch Edition անվանմամբ պիքապը, այլ ավտոմեքենաներից տարբորվում է միայն արտաքին տեսքով: Այն ներկված է գորշ գույնով և սարքավորված է թափքի ուժային տարրերով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio