Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Brabus-ը կթողարկի Smart մոդելի հերթական տարբերակը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10 Օգոստոս 2018

Brabus թյունինգային աթելյեն ներկայացրել է Smart ForTwo Cabrio ավտոմեքենայի նոր տարբերակը՝ 125R անվանմամբ: 



Մեքենայի առանձնահատկություններից են 30 մմ ավելի ցածր կախոցը, առջևի և հետևի տարաչափ անիվները, ինչպես նաև Ferrari 458 Italia մոդելի ոճով իրականացված արտանետման համակարգը: Նախատեսվում է թողարկել ընդամենը 125 հատ նմանատիպ Smart ավտոմեքենա՝ 39 900 եվրո արժողությամբ:



«Լիցքավորված» Brabus 125R-ը սարքավորվում է 0,9-լիտրանոց եռագլան տուրբոշարժիչով, որի հզորությունը կազմում է 125 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 200 Նմ: Համեմատության համար նշենք, որ սովորական Smart ForTwo Cabrio-ի շարժիչի տվյալները համապատասխանաբար կազմում են 109 ձ.ուժ և 170 Նմ: 0-ից 100 կմ/ժ թափառքի համար 125R-ից կպահանջվի 9,2 վայրկյան, իսկ ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 175 կմ/ժ:  



Բացի նոր շարժիչից և արտանետման համակարգից Brabus 125R-ը սարքավորվում է կաշվով լրամշակված սպորտային նստատեղերով, ոտնակների ալյումինե վերդիրներով, փոխանցումների ենթաղեկային անոդացված փոխարկիչներով և կայանման արգելակի նոր լծակով:  


Հիշեցնենք, որ անցած տարի իր գործունեության 40-ամյակի կապակցությամբ Brabus-ը ներկայացրեց Ultimate E կոնցեպտը, որը նույնպես կառուցված էր Smart ForTwo մոդելի հիման վրա: 


Այն սարքավորված էր  204 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով (350 Նմ ոլորող մոմենտ) և 22 կՎտժ տարողունակությամբ մարտկոցների բլոկով: Brabus Ultimate E-ն ունակ է արագանալ մինչև 100 կմ/ժ ընդմանեը 4.5 վայրկյանում՝ գրանցելով 180 կմ/ժ առավելագույն արագություն: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio