Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ferrari` 69 հազար եվրո շահույթ յուրաքանչյոր ավտոմեքենայից
09 Օգոստոս 2018

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներից ելնելով՝ Ferrari-ն ամենաշահութաբեր ապրանքանիշն է: Իտալական ընկերությունը յուրաքանչյուր վաճառված ավտոմեքենայից վաստակում է 69 հազար եվրո:  Համեմատության համար՝ Jaguar Land Rover խմբի համապատասխան ցուցանիշը կազմում է 800 եվրո: Այս մասին է հաղորդում գերմանական Boerse-Express ինտերներտային հանդեսը:  



Կայքը նշում է նաև, որ գերմանական թանկարժեք բրենդերից ամենաշահութաբերը Porsche-ն է, որի շահույթը յուրաքանչյուր վաճառված ավտոմեքենայից կազմում է շուրջ  17 հազար եվրո: Audi-ն, BMW-ն և Mercedes-Benz-ը վաստակում են մոտ 3 հազար եվրո ամեն մի ավտոմեքենայից: Նշվածներից մի փոքր առաջ է  Maserati-ն՝ 5 հազար եվրո ցուցանիշով:



Պետք է նշել, որ ոչ բոլոր ավտոարտադրողներն են շահույթով աշխատում: Այսպես, 2018-ի առաջին կիսամյակում Bentley-ն իր ամեն մի վաճառված ավտոմեքենայի հաշվով կորցրել է մոտ 17 հազար եվրո, ինչը հիմնականում բացատրվում է էլեկտրական տեխնոլոգիաների և ուժային ագրեգատների նախագծման ոլորտում կատարած զգալի ներդրումներով: Հատկանշական է, որ էլեկտրական ավտոաշխարհի "առաջնորդը”՝ Tesla ընկերույթունը նույնպես զգալի վնասներ է կրում՝ 11 հազար եվրո ամեն ավտոմեքենայից:



Անցած տարի Bloomberg-ի կատարած ուսումնասիրությունը գրանցեց նմանատիպ արդյունքներ՝ օպերացիոն շահութաբերությամբ առաջատար էին  Ferrari-ն և Porsche-ն:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio