Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱվտոՎԱԶ-ը թողարկեց վերջին Priora-ն:
07 Օգոստոս 2018

Lada Priora ավտոմեքենայի վերջին օրինակը իջավ Տոլյատիի գործարանի հոսքագծից: Այդ պահը ֆիքսած լուսանկարը հրապարկվել է Instagram-ում՝ Priora Family օգտատիրոջ էջում:  Հիշեցնենք, որ Lada 2170՝ նույն ինքը Priora մոդելը արտադրվել է 2007 թվականից:

Lada Priora մոդելի վերջին թափքը

Priora ընտանիքի ավտոմեքենաների թողարկումը պաշտոնապես ավարտվեց հուլիսին, չնայած այն բանի, որ դրանից որոշ ժամանակ առաջ հաղորդագրություն տարածվեց, թե «Ռոսստանդարտի» շտեմարանում հայտնվել է Տրանսպորտային միջոցի տեսակի հավանության մասին փաստաթուղթ: Այն վկայում էր, որ մոդելի հավաստագրումը երկարացվել է մինչև 2019 թ դեկտեմբերի 6-ը, սակայան ավելի ուշ պարզ դարձավ, որ հավաստագիրը դուրս էր գրվել սխալմամբ: 

Վերջին Lada Priora-ն իջավ հոսքագծից:

Այսպիսով, իր բոլոր տարատեսակներով մեկ միլիոնից ավել օրինակով թողարկված և ՎԱԶ 2110 մոդելին փոխարինելու եկած ավտոմեքենայի արտադրությունը ևս անցավ պատմության գիրկը: Իսկ այն հոսքագիծը, որի վրա հավաքվում էր Lada Priora-ն այսուհետ կտրամադրվի միայն Lada 4x4-ին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio