Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանում սկսվել է Kia Sorento Prime և Rio նորացված մոդելների վաճառքը:
06 Օգոստոս 2018

Kia ընկերությունը հայտարարել է Sorento Prime քրոսովերի, ինչպես նաև Rio հեչբեքի և սեդանի նորացված տարբերակների վաճառքի մեկնարկի մասին: Մոդելները առանձնանում են սարքավորումների ընդլայնված ցանկով, իսկ Rio-ի դեպքում՝ վերափոխված արտաքինով:  



2019 մոդելային տարվա Kia Sorento Prime քրոսովերի Premium և GT Line համալրումներն այսուհետ սարքավորվում են պրոյեկցիոն դիսփլեյով: Մինչ այս նման օպցիա առաջարկվում էր միայն առաջատար Quoris սեդանի և Stinger ֆաստբեքի համար: Բացի այդ քրոսոեվրի վարորդներին հասանելի կլինի կլիմատ-կոնտրոլ համակարգի ընդլայնված կառավարման հնարավորությունը, որը թույլ կտա ավտոմատ միացնել ղեկի տաքացումը կամ հետևի նստատեղերի օդափոխումը՝ կախված նախապես սահմանված ջերմաստիճանից:  



Kia Rio սեդանների Luxe համալրումը կրել է որոշակի արտաքին փոփոխություններ: Ավտոմեքենան ստացել է ռադիատորի նոր վանդակաճաղ՝ «եռաչափ» բջջային կառուցվածքով և սև սնդուսափայլ լրամշակմամբ: Բացի այդ ընդլայնվել է նաև Prestige ու Premium համալրումների սարքավորումների ցանկը, որն այսուհետ ներառում է քրուիզ-կոնտրոլ համակարգ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio