Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Michelin-ն առաջարկում է վերականգնել անվադողերը 3D-տպագրության օգնությամբ:
03 Օգոստոս 2018

Ֆրանսիական Michelin ընկերությունը աշխատում  է նոր տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս վերականգնել մաշված անվադողերը 3D-տպիչների օգնությամբ:  Ենթադրվում է, որ հատուկ կայաններում վարորդները կկարողանան վերականգնել պաշտպանիչ շերտը՝ ձմեռայինից մինչև կիսասլիկներ: 



Michelin-ի գիտական նախագծերի տնօրեն՝ Սիրիլ Ռոժեի բառերով, 3D-տպագրության զանգվածային արդյունաբերական կիրառումը դեռևս հեռու ապագայի հարց է, բայց ինժեներների թիմը արդեն իսկ գրանցել է զգալի հաջողություններ: Ընդ որում հիմնական հարցահարույց կետը ենթակառուցվածքների ստեղծումն է: 

   

Բացի բնապահպանական որակներից և բարձր էներգաարդյունավետությունից այս տեխնոլոգիան թույլ կտա հավաքագրել անվադողերի վիճակի մասին տվյալները հատուկ շարժական հավելվածի օգնությամբ: Այնուհետև ամպային տեխնոլոգիաների միջոցով այդ տվյալները կհաղրոդվեն 3D-տպիչին, որն էլ ինքնուրույն կընտրի տվյալ անվադողի և եղանակի համար առավել արդյունավետ պրոտեկտորի պատկերը:



Նման տեխնոլոգիաների զարգացումը իրականացվում է Michelin-ի Visionary Concept ծրագրի շրջանակներում: Հետաքրքրական է, որ նախագիծը ենթադրում է ներկայումս նավթամթերքից ստացվող ռետինե խառնուրդի որոշ բաղադրիչների փոխարինումը մանրացված փայտանյութով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio