ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն ներկայացրեց նորացված Logan և Sandero մոդելները:
12 Հուլիս 2018
Ֆրասնիական Renault ընկերությունը ներկայացրեց ռուսական շուկայի համար նախատեսված Logan սեդանի և Sandero հերչբեքի նորացված տարբերակները: Ավտոդիլերներն արդեն իսկ ընդունում են պատվերներ, իսկ իրական վաճառքները կսկսվեն հուլիսի վերջից:
Ներկայիս մոդելներից ռեսթայլինգային ավտոմեքենաները տարբերվում էն ռադիատորի նոր վանդակաճաղով՝ քրոմապատ եզրաշերտով, թափարգելների դիզայնով և լուսային սարքավորումների կառուցվածքով (առջևի լուսարձակներում, օրինակ, ավելացվել են ցերեկային ընթացքի С-աձև լուսադիոդային կրակներ):
Մոդելների սրահում աչքի է ընկնում նոր ղեկանիվը, որը պատրաստված է ավելի բարձրորակ նյութերից: Փոփոխվել է նաև հետևի կենտրոնական բարձակը՝ բաժակակալով: Այժմ բաժակակալի տրամագիծը հասցվել է 75 մմ-ի, իսկ խորությունը՝ 70 մմ: Սա բավարար է, որպեսզի հուսալիորեն տեղավորեք 0.33 լ ծավալով բաժակ կամ 0.5 լ ծավալով շիշ: Բացի այդ հետևի շարքի ուղևորները կարող են օգտվել 12 Վ էլեկտրական վարդակից (Life և ավելի բարձր համալրումների համար):
Նորացված Logan-ի և Sandero-ի շրջադարձի ցուցիչները ստացել են երեք անգամ թարթելու ֆունկցիա, վառելիքի բաքի դռնակը այսուհետ հնարավոր կլինի բացել անմիջապես սրահից, իսկ սարքավորւմների վահանակի դիսփլեյի վրա ավելացել է շարժիչի ջերմասիճանի ցուցիչը: Որոշ համալրումների համար հասանելի կլինի շարժիչի հեռավար գործարկման ֆունկցիան, որը նաև թույլ կտա նախապես տաքացնել ավտոմեքենայի սրահը:
Նորացված Logan-ը և Sandero-ն կառաջարկվեն տարբեր հզորությամբ 1,6-լիտրանոց շարժիչներով՝ 82, 102 և 113 ձ.ուժ: Ըստ շարժիչի կբաշխվեն նաև փոխանցումատուփերը՝ 5-աստիճան մեխանիկականն ու 4-աստիճան ավտոմատը:
Հայաստանում ռեսթայլինգային Logan-ի և Sandero-ի հասանելիությունը և հնարավոր համալրումներն ու արժեքները կարելի է ճշտել Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ՝ "Մեգնա” ընկերությունից (www.renault.am):
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: