ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
MICHELIN և MAXION WHEELS ընկերությունները արժանացան 2018 թ CLEPA նորարարության մրցանակին: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11 Հուլիս 2018
Michelin ընկերությունն ու անվահեծերի խոշորագույն արտադրող Maxion Wheels ընկերությունը համատեղ արժանացան 2018 CLEPA Նորարարության մրցանակի, որը հանձնում է Ավտոմոբիլային ոլորտի մատակարարների եվրոպական ասոցիացիան (CLEPA): Ժյուրին գնահատեց երկու ընկերությունների համատեղ ջանքերը, որոնց արդյունքում ստեղծվեծ ACORUS ճկուն անիվը:
Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող IAA Cars 2017 ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացված ACORUS ճկուն անիվը անվահեծի և անվադողի նորովի նախագծված համադրություն է, որը նախատեսված է ծանր ճանապարհային պայմաններում ավտոմեքենայի և ուղևորների անվտանգությունն ապահովելու համար: Պատենտավորված նոր տեխնոլոգիաները ներառում են երկու ռետինե հատված, որոնք հավաքված են հատուկ ստեղծված անվահեծի վրա՝ թույլ տալով նվազեցնել տհաճ զգացողությունները, օրինակ՝ արտաճանապարհային պայմաններում, և կլանելով փոսերի և քարերի ազդեցությունը:
Բացի վնասի նվազեցումից, անվտանգությունից և շարժունակությունից ACORUS Flexible Wheel ճկուն անիվը առանձնանում է նաև այլ դրական կողմերով: Նպաստելով հարմարավետությանն ու կլանելով աղմուկը՝ այն նաև տարբերվում է բնապահպանական որակներով, ինչին նպաստում է MICHELIN ACORUS տեխնոլոգիան: Ճկուն անիվը կարող է շահագործվել ցանկացած տեսակի՝ նույնիսկ գլորքի ցածր դիմադրությամբ անվադողերի հետ, որոնք նպաստում են վառելիքի խնայողությանն ու CO2 արտանետումների մակարդակի նվազեցմանը: Նորարարական տեխնոլոգիաները նաև ապահովում են անվադողի երկարաժամկետ շահագործումը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: