ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱվտոՎԱԶ-ը ներկայացրել է Lada Vesta սեդանի սպորտային տարբերակը:
10 Հուլիս 2018
ԱվտոՎԱԶ-ը ներկայացրել է Vesta ընտանիքի ամենահզոր տարբերակը՝ Sport անվանմամբ: Սովորական մոդելից նորույթը տարբերվում է առջևի օրիգինալ թափարգելով, հետևի սփոյլերով և 16 մմ-ով ավելի ցածր կախոցով (ճանապարհային լուսածերպը նվազեցվել է մինչև 162 միլիմետրի): Lada Vesta Sport-ի նորամուտը կկայանա օգոստոսի վերջին՝ Մոսկվայի միջազգային ավտոսսրահում:
Բացի նոր թափարգելից և սփոյլերից Lada Vesta Sport-ը ստացել է ավելի հզոր անվակամարներ, հետևի թափարգելի ոճավորված դիֆուզոր, ինչպես նաև արտանետման երկատված խողովակ, շեմքերի աերոդինամիկ վերդիրներ և 17-դյույմանոց անվասկավառակներ՝ ցածրապրոֆիլ անվադողերով:
Կառավարելիությունը բարելավվելու նպատակով կատարելագործվել է ավտոմեքենայի շասսին: Մասնավորապես տեղադրվել են մեղմիչների հատուկ կանգնակներ՝ մեղման առանձնահատուկ չափաբերումներով, ինչպես նաև ավելի ուժեղ շրջապտուտային բռունցք: Այս ամենով հանդերձ սպորտային Vesta-ն համալրվում է ավելի մեծ տրամաչափի արգելակային սկավառակներով:
Lada Vesta Sport-ի կապոտի տակ կտեղադրվի 1,8-լիտրանոց շարժիչ, որի հզորությունը ենթադրաբար կմեծացվի մինչև 145 ձ.ուժ (187 Նմ ոլորող մոմենտ): Ագրեգատը կստանա նոր բաշխիչ լիսեռներ, գազաբաշխման ֆազերի կարգավորման վերամշակված համակարգ և արտաթողման փոփոխված համակարգ: Շարժիչը կհամադրվի 5-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ: Նախնական տեղեկությունների համաձայն, 0-ից մինչև 100 կմ/ժ արագությունը նոր Vesta-ն կզարգացնի 9,6 վայրկյանում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: