Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամառը ջրի վրա՝ BRP սկուտերները դարձել են ավելի հասանելի:
09 Հուլիս 2018

BRP կանադական ընկերությունը մասնագիտացված է ակտիվ հանգստի համար նախատեսված տրասնպորտային միջոցների արտադրության ոլորտում, ներառյալ ձնագնացներ, ամենագնացներ և ջրագնացներ: Սկսած 1937 թ.-ից, երբ ընկերության հիմնադիր Ժոզեֆ-Արման Բոմբարդիեն ստացավ ձնագնաց ավտոմեքենայի առաջին հավաստագիրը, ընկերությունը առանձնակի ուշադրություն է դարձնում տեխնիկայի անվտանգությանը:



Հայաստանը՝ իր կլիմայի առանձնահատկությունների շնորհիվ հիանալի հնարավորություններ է տրամադրում ակտիվ  և էքստրեմալ հանգստի սիրահարների համար: Ալպիական գոտիների փափուկ ձնառատ ձմեռները թույլ են տալիս սիրահարներին վայելել ձնագնացների արագությունն ու կառավարելիությունը, իսկ շոգ ամառները ստիպում են ուշադրություն դարձնել նաև ջրային տեխնիկայի վրա, որի շնորհիվ հնարավոր է համատեղել արագությունից ստացվող սուր զգացողություններն ու ամառային տապից փախչելու ցանկությունը:



BRP (Bombardier Recreational Products) ջրային տեսականին ներառում է տարբեր հզորության և հագեցվածության մոդելներ, որոնք նախատեսված են զանազան նախասիրություններ ունեցող մարդկանց համար: 



Տեսականին ավելի հասանելի դարձնելու նպատակով Հայաստանում BRP-ի միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ "Վիտես” ընկերությունը և "ԱԳԲԱ-Լիզինգ” ՓԲԸ-ն հանդես են գալիս հատուկ առաջարկով, որը թույլ է տալիս ձեռք բերել BRP ջրային սկուտերները լիզինգային պայմաններով՝ վճարելով ամսական սկսած 88 000 դրամից: 
 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio