ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆորմուլա 1՝ Mercedes-ը պատասխան հարված է հասցնում Ֆրանսիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Հունիս 2018
Տասը տարվա ընդմիջումից հետո Ֆորմուլա 1 առաջնությունը վերադարձավ Ֆրանսիա՝ այս անգամ հանրահայտ Պոլ Ռիկար մրցուղի: Ինչպես և նախկինում, ֆրանսիական մրցափուլն աչքի ընկավ սուր պայքարով, որը մինչև վերջին շրջանները լարվածության մեջ պահեց հանդիսատեսներին:
Արդեն իսկ մարզումային մրցելույթներից պարզ դարձավ, որ դեռևս Կանադայի համար նախատեսված, բայց ինչ-ինչ պատճառներով միայն Ֆրանսիայում օգտագործված նոր մոդիֆիկացիայի շարժիչները զգալի առավելություն են տալիս Mercedes-ին: Բոթասն ու Հեմիլթոնը առաջինն էին մցափուլի բոլոր սեսսիաներում, ինչը հաստատվեց ևս մեկ անգամ արդեն որակավորման փուլում, երբ Հեմիլթոնը նվաճեց կարիերայի 75-րդ փոուլը, իսկ Բոթասը թիմակցին զիջեց վայրկյանի մեկ տասներորդականից մի փոքր ավելին:
Մեկնարկում պայքարը թեժ էր, և եթե Հեմիլթոնը կարողացավ պահպանել առաջատարի դիրքը, ապա երկրորդ տեղը վիճարկող Բոթասն ու Ֆեթելը բախվեցին միմյանց արդեն իսկ առաջին շրջանին և ստիպված էին այցելել բոքսեր՝ վնասված մասերը փոխարինելու համար: Նրանց հետևում բախվեցին նաև Գրոժանը, Օկոնն ու Գասլին, ընդ որում վերջին երկուսը ընդհանրապես չկարողացան շարունակել պայքարը: Միևնույն ժամանակ Ֆեթելն ու Գրոժանը պատժվեցին 5-վայրկյանանոց տուգանքով:
Անվտանգույթան ավտոմեքենայի ռեժիմի ավարտից հետո Հեմիլթոնի հետ առաջատարի դիրքը սկսեցին վիճարկել Ֆերսթապենն ու Ռիկիարդոն, իսկ Ֆեթելն ու Բոթասը փորձում էին հետ բերել կորցրածը: Դա ավելի լավ էր ստացվում գերմանացու մոտ, որը 20-րդ շրջանին արդեն ընդանում էր հինգերորդ տեղում:
Այս ամենով հանդերձ զգացվում էր, որ Mercedes-ը չի զիջի առաջին տեղը մրցակիցներին, իսկ ահա երկու Ferrari-ների ու երկու Red Bull-ների պայքարը թևակոխեց վճառական փուլ: Եզրագծից մի քանի շրջան առաջ Ռայկկոնենը կարողացավ երրորդ տեղի համար պայքարում շրջանցել Դանիել Ռիկիարդոյին, թույլ տալով Ferrari-ին պահպանել ինտրիգը Կոնստրուկտորների գավաթում:
Մինչև մրցափուլի ավարտը պայքարից դուրս մնացին նաև Լենս Սթրոլն ու Ֆերնանդո Ալոնսոն, ինչի շնրոհիվ Renault-ն կարողացավ ամրապնդել իր դիրքը թիմային պայքարում: Իսկ բացի արդեն իսկ հիշատակված պիլոտների միավորներ հավաքեցին Դանիել Ռիկիարդոն, Սեբասթիան Ֆեթելը, Քևին Մագնուսենը, Վալթերի Բոթասը, Կարլոս Սայնսը, Նիկո Հյլուլկենբեգը և Շարլ Լեկլերը:
Առաջնության հաջորդ Գրան-Պրին կկայանա Ավստրիայում՝ Red Bull Ring-ում, որտեղ համանուն թիմը կփորձի սեփական հարկի տակ ձեռնոց նետել Mercedes-ին և Ferrari-ին:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Լյուիս Հեմիլթոն, Mercedes – 145 միավոր
2. Սեբասթիան Ֆեթել, Ferrari – 131 միավոր
3. Դանիել Ռիկիարդո, Red Bull – 96 միավոր
4. Վալթերի Բոթաս, Mercedes – 92 միավոր
5. Կիմի Ռայկկոնեն, Ferrari – 83 միավոր
ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ
1. Mercedes AMG Petronas Motorsport- 237 միավոր
2. Scuderia Ferrari – 214 միավոր
3. Aston Martin Red Bull Racing – 164 միավոր
4. Renault Sport Formula 1 Team – 62 միավոր
5. McLaren F1 Team – 40 միավոր
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: