Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր McLaren 600LT` ուղղաձիգ արտանետումով: Պաշտոնական առաջին տեսանյութը:
29 Հունիս 2018

Բրիտանական McLaren ընկերությունը թողարկել է 600LT սուպերկարի պրոմո-տեսանյութը: Ի թիվս ավտոմքենայի բազում տպավորիչ հատկությունների այն ցուցադրում է նաև մոդելի՝ «ուղղաձիգ» արտանետման համակարգի աշխատանքը: 



Մոդելը շուկա է հանվել 2018թ. հունիսի  28-ին և համալրել է Long Tail ընտանիքը: Այս անվանումն առաջին անգամ կիրառվել է դեռևս 1997 թ. F1 GTR մրցարշավային կուպեի համար, իսկ ներկայումս այն կարելի է տեսնել նաև McLaren-ի թեթևացված և «լիցքավորված» ճանապարհային ավտոմեքենաների վրա: 



McLaren 570S կուպեի համեմատ, որի հիման վրա էլ կառուցվել է 600 LT-ն, վերջինս 74 մմ-ով ավելի երկար, և 96 կգ ավելի թեթև է: Նորույթը սարքավորվում է 3,8-լիտրանոց բիտուրբո ուժեղացված շարժիչով (600 ձ.ուժ), հատուկ անվադողերով, թափքի ածխապլաստիկ տարրերով և արդեն իսկ արտադրությունից դուրս եկած McLaren P1 մոդելին բնորոշ ածխամանրաթելային կոնքերով:


McLaren 600 LT մոդելը կթողրակվի սահմանափակ քանակությամբ ընդամենը 12 ամսվա ընթացքում: Առաջին ավտոմեքենաները հաճախորդներին կհանձնվեն արդեն այս տարվա հոկտեմբերին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio