ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
BMW i3 և i8 մոդելները՝ 24-կարատանոց ոսկու ծածկույթով:
27 Հունիս 2018
BMW ընկերության չեխական ներկայացուցչությունը ցուցադրեց i3 էլեկտրական ավտոմեքենայի և հիբրիդային i8 սպորտկարի էքսկլյուզիվ տարբերակները՝ ընդհանուր Starlight Edition անվանմամբ: Նկարիչ Միրոսլավ Շպիչակի և դիզայներ Զոլտան Մատուշկայի ոճավորած ավտոմեքենաների առանձնահատկությունը երկգույնանի թափքն է, որն աչքի է ընկնում 24-կարատանոց ոսկուց իրականացված ծածկույթով: Այս մասին է հաղորդում BMWBlog-ը:
BMW i3 և i8 մոդելների լրամշակումը իրականացվել է Toplac ընկերության հետ համատեղ, որը հանդիսանում է BMW-ի գործընկերը և BASF ներկերի ներկայացուցիչը Չեխիայում: Նախագծի շրջանակներում Liebscher Blattgold ընկերությունը ստեղծել է ներկման հատուկ գործընթաց, որն ապահավել է սահուն անցում ոսկուց դեպի ավոտմեքենայի օրիգինալ գույնը:
Երկու ավտոմեքենաներն էլ ծածկված են ոսկու չորս շերտով, ընդ որում վերջին շերտը կատարված է ձեռքով: Տեսողական խորություն հաղորդելու նպատակով ավտոմեքենաների թափքը նույնպես ներկված է օրիգինալ ներկի վեց շերտով:
Ոսկուց ձևավորումը օգտագործված է նաև ինտերիերում, մասնավորապես, կլիմատ-կոնտրոլ համակարգի դեֆլեկտորների, կենտրոնական բարձակի և ղեկի վրա տեղադրված ֆիրմային նշանի ձևաովրման համար: Բացի այդ յուրաքանչյուր մեքենայի սրահում փակցված է հատուկ սերիայի անվանումը կրող վահանակ՝ «STARLIGHT Edition one of one»:
Starlight Edition տարբերակով BMW i3 և i8-ը պատրաստված են մեկական օրինակով և նախատեսված են բարեգրոծական աճուրդով վաճառելու համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: