Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Audi A4 սեդան և ունիվերսալ՝ ավելի հզոր սպորտային փաթեթով: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Հունիս 2018

Audi ընկերությունը ներկայացրել է A4 ընտանիքի նորացված մոդելները: Սեդանն ու ունիվերսալը ստացել են նոր թափարգելներ, անվասկաառակներ և համալրման նոր սպորտային փաթեթ՝ S line competition անվանմամբ: Ավտոմեքենաների վաճառքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում: 

Audi A4 Family Interior

Նոր թափարգելներրը հեշտ ճանաչելի են կողային հնգանկյուն օդակլանիչներով, որոնք առանձնանում են բջջային պատկերով և ալյումինե U-աձև տարրերով: Ռադիատորի վանդակաճաղի դիզայնը կախված է ավտոմեքենայի տարբերակից: 

Audi A4 Family Interior

Հետնամասում ուշադրության են արժանի արտանետման խողովակների նոր վերդիրները, որոնց միջև տեղադրված է ավելի փոքր դարձած դիֆուզորը: Անվասկավառակների հավաքածուն ներառում է 16-ից 19 դյույմ տրամագծով տարերակներ: 

Audi A4 Family Interior

S line competition փաթեթը, որը լրացնում է ավանդական S line-ը, ներառում է բազային լուսադիոդային լուսարձակները, սպորտային կախոցը, արգելակների կարմիր ենթակիրները, Audi տարբերանշանը դռների ստորին հատվածում և 19-դյույմանոց Audi Sport անվասկավառակներ: Բացի այդ ավտոմեքենան հասանելի կլինի նոր երանգով՝ կապույտ Turbo Blue գույնով, և RS4 Avant մոդելից ծանոթ հետևի սփոյլերով: 


S line competition համալրմամբ ավտոմեքենաները կսարքավորվեն նաև կոմբինացված լրամշակմամբ սպորտային նստատեղերով, եռաշյուղ ղեկանիվով և ածխամանրաթելից պատրաստված դեկորատիվ տարրերով:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio