Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Volvo-ն կսկսի ավտոմեքենաներ արտադրել երկրորդական հումքից: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23 Հունիս 2018

Շվեդական Volvo ընկերությունը հայտարարել է, որ մի քանի տարուց բոլոր Volvo ավտոմեքենաները առնվազն 25%-ով բաղկացած կլինեն վերամշակված պլաստիկից: Այդ առիթով ցուցադրվեց նաև հիբրիդային XC60 քրոսովերի կոնցեպտը, որի պլաստմասե տարրերը փոխարինվել են նույնականներով, բայց՝ պատրաստված վերամշակված նյութերից:  



Այժմ Volvo-ում զարգացնում են տեխնոլոգիան և սերտացնում են կապերը մատակարարների հետ՝ նպատակ ունենալով ստեղծել էկոլոգիական տեսանկյունից հնարավորինս մաքուր նյութեր՝ մասնավորապես, վերամշակված պլաստիկից:  



Ներկայացված կոնցեպտում երկրորդական հումքն օգնատգործվել է ինտերիերում: Այսպես, կենտրոնական բարձակը պատրաստված էր մաշված ձկնորսական ցանցերից և պարաններից, որոնք ամբողջությամբ հավաքել են օվկիանոսից:  


Գորգերի արտադրությունում կիրառվել են պլաստմասե շշեր և բամբակյա գործվածք: Պլաստիկ շշեր են կիրառվել նաև նստատեղերի արտադրության ընթացքում, իսկ շարժիչային բաժանմունքի ձայնամեկուսացման համար նախատեսված հատուկ ծածկը պատրաստվել է Volvo ավտոմեքենաների հին նստատեղերից:


Volvo-ում համոզված են, որ վերամշակված պլաստիկի կիրառումը էկոլոգիական կարևորագույն նախաձեռնություններից է: Այս գաղափարախոսության շրջանակներում ընկերությունը արդեն իսկ հայտաարել է, որ մինչև 2019 թ ավարտը ամբողջությամբ կհրաժարվի մեկ անգամյա օգտագործման պլաստիկի կիրառումից իր բոլոր գրասենյակներում և միջոցառումների ժամանակ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio