Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Hyundai-ը ներկայացրեց նոր Santa Fe ամենագնացի “լյուքս” տարբերակը:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05 Հունիս 2018

Այս տարվա փետրվարին ներկայացված չորրորդ սերնդի Hyundai Santa Fe քրոսովերի մոդելային շարքը համալրվել է "լյուքսաին” տարբերակով, որը ստացել է Inspiration անվանումը: Այն առանձնանում է սրահի հարուստ լրամշակմամբ, լրացուցիչ ձայնմեկուսացմամբ և թափքի մի փոքր փոփոխված ձևավորմամբ: 

Hyundai Santa Fe Inspiration

Արտաքինից նոր համալրումն առավել հեշտ է տարբերել կողեզրերի պլաստիկ վերդիրներից, որոնք ի տարբերություն սովորական Santa Fe-ի ներկված են թափքի գույնի: Փոխվել է նաև առջևի թափարգելի ստորին հատվածի արծաթագույն գոգնոցի ձևը. այն այժմ ձգվում է առաջնամասի ողջ լայնությամբ: 

Hyundai Santa Fe Inspiration մոդելի ներքին հարդարումը

Այլ առանձնահատկություներից են ռադիատորի քրոմապատ վանադակաճաղը, արտաքին հայելիների արծաթագույն վերդիրները և հատուկ դիզայնով առաջարկվող 19-դյույմանոց անվասկավառակները: Հետևի թափարգելի տակ աչքի են ընկնում երկու տարբեր կողմերում տեղաբաշխված արտանետման խողովակները և հատուկ պաշտպանիչ վահանակը: 


Հիմնական տարբերությունները նկատելի են ինտերիերում՝ նստատեղերը լրամշակված են դարձակարերով և թավշակաշվից ներդիրներով զարդարված մուգ-բորդո գույնի կաշվով: Ձայնամեկուսացումը մեծացվել է առջևում երկշերտ ապակիների կիրառման շնորհիվ: Փոխանցումների փոխարկումը կարելի է այսուհետ իրականացնել ենթաղեկային թերթիկների օգնությամբ:  Santa Fe Inspiration-ը սարքավորվում է նաև ավելի թանկ՝ Continental գերմանական անվադողերով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio