ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆորմուլա E՝ Audi-ն գրանցում է առաջին հաղթական դուբլը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Մայիս 2018
Ֆորմուլա E առաջնության բերլինյան փուլն անցավ հիանալի արևոտ եղանակային պայմաններում, ինչը նպաստեց նաև, որ հին Թեմպլհոֆ ավտոմրցուղու տրիբունաները գրեթե լեփ-լեցուն էին: Եվ գերմանացի երկրպագուները հիասթափված չմնացին. Audi-ն հիանալի նվեր մատուցեց իր հավատարիմ հետևորդներին:
Փոուլից մեկնարկած Դանիել Աբտը պահպանեց իր առաջատարի դիրքը, մինչ դեռ Mahindra-ն ներկայացնող Ֆելիքս Ռոզենքվիստը իրենից առաջ թողեց մի քանի մրցակցի, այդ թվում Օլիվեր Թյորվիին, Ժերոմ դ՛Ամբրոզիոյին և Ժան-Էրիկ Վերնին: Այս մրցարշավորդների պայքարին շուտով միացան նաև Լուկաս դի Գրասին և Սեբասթիան Բուեմին, որոնք փորձեցին պայքար պարտադրել առաջատարներին:
Այս մարտավարությունն իր արդյունքները տվեց 10-րդ շրջանին, երբ դի Գրասին գեղեցիկ հնարքով վազանցեց Վերնին, ինչից հետո նույնը կարողացավ անել նաև Բուեմին: Այս ամենի արդյունքում ընդհանուր հաշվարկի առաջատար Վերնը հայտնվեց միայն 5-րդ հորիզոնականում: Երևում էր, որ ֆրանսիացու ավտոմեքենան լուրջ տեխնիկական խնդիրների է բախվել, չնայած Վերնը չէր հանձնվում: Դիմանալաով շուրջ տասը շրջան՝ նա հանդուգն գրոհ ձեռնարկեց և չնայած բոլիդների թեթև բախումին կարողացավ վերադարձնել մեկ հորիզոնական:
Պիթ-ստոպերի ալիքի ավարտից հետո Դանիել Աբտը պահպանեց առաջատարի դիրքը, իսկ երկրորդ տեղում հայտնվեց նրա թիմակիցը՝ Լուկաս դի Գրասին: Բուեմիի և Վերնի պայքարը սրվեց նոր ուժով, քանի որ Renault e.dams-ի շվեյցարացի մրացարշավորդը կրկին առաջ անցավ ֆրասնիացուց և երկուսն ել շարունակեցին հետապնդել Օլիվեր Թյորվիին: 34-րդ շրջանին, օգտվելով այն հանգամանքից, որ Բուեմին գրոհեց Թյորվիին, Վերնն իր հերթին հիանալի մանևրով կարողցավ առաջ անցնել թե բրիտանացուց, թե շվեյցարարացուց՝ դուրս գալով երրորդ հորիզոնական:
Այս պայքարին իրենց հետին տեսադաշտի հայելիների մեջ հետևում էին Audi-ի երկու մրցարշավորդները: Կարելի է եզրակացնել, որ թիմի ղեկավարությունն այնուամենայնիվ կիրառեց թիմային մարտավարություն՝ թույլ չտալով իր երկու պիլոտներին պայքարել մրցուղում և ձգտելով պահպանել հաղթական դիրքերը: Արդյունքում Audi-ն գրանցեց իր առաջին պատմական դուբլը, իսկ Ժան-Էրիկ Վերնը կարղացավ պահպանել երրորդ տեղը, ինչի հաշվին էլ ավելի ամրապնդեց իր առաջատարի դիրքը առաջնության անհատական հաշվարկում:
Իսկ Ֆորմուլա E-ի հաջորդ փուլը կկայանա Շվեյցարիայում: Դա կլինի Ցյուրիխի Գրան-պրին, որին մենք կհետևենք Formula E առաջնության անվադողերի մատակարար՝ Michelin ընկերության Հայաստանյան միակ ներկայացուցչի՝ «Վիտեսս» ընկերության աջակցությամբ:
ՄՐՑԱՇԱՐՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Անհատական հաշվարկ
1. Ժ-Է.Վերն – 162 միավոր
2. Ս.Բյորդ – 122 միավոր
3. Ֆ.Ռոզենքվիստ – 86 միավոր
4. Դ.Աբտ - 85 միավոր
5. Ս.Բուեմի – 82 միավոր
Թիմային հաշվարկ
1. Techeetah – 205 միավոր
2. Audi Sport ABT Shaeffler – 161 միավոր
3. Virgin Racing – 139 միավոր
4. Mahindra Racing – 108 միավոր
5. Panasonic Jaguar Racing - 96 միավոր
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: