ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volkswagen Tharu` ներկայացվել են նոր ամենագնացի առաջին պատկերները: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Մայիս 2018
Գերմանական Volkswagen ընկերությունը հրապարակել է նոր կոմպակտ քրոսովերի առաջին պաշտոնական պատկերները: Մոդելը ստացել է Tharu անվանումը՝ Հնդկաստանում և Նեպալում ապրող ազգության պատվին: Ներկայացված տարբերակը առայժմ նախատեսված է միայն Չինաստանի շուկայի համար, սակայն մոտ ապագայում այն կհայտնվի նաև Ռուսաստանում, ինչը ենթադրում է, որ մեծանում է նաև Հայաստանում դրա վաճառվելու հավանականությունը:
Նորույթն իրենից ներկայացնում է չինական շուկայում վաճառվող Skoda Karoq-ի վերաձևափոխված տարբերակը: Tharu-ի գաբարիտային երկարությունը կազմում է 4453 միլիմետր, լայնությունը՝ 1841 միլիմետր, բարձրությունը՝ 1632 միլիմետր, իսկ անվային բազայի չափսը հասնում է 2680 միլիմետրի: Այսպիսով քրոսովերը 33 մմ ավելի կարճ, 2 մմ ավելի լայն և 41 մմ ավելի ցածր է մեր տարածաշրջանում առաջարկվող Volkswagen Tiguan-ից:
Ենթադրվում է, որ նախնական շրջանում VW Tharu-ն կհամարվի 1,2 և 1,4 լ ծավալով և համապատասխանաբար 116 և 150 ձ.ուժ հզորությամբ բենզինային տուրբոշարժիչներով և մեխանիկական կամ կրկնակի կցորդմամաբ յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփերով:
(Ստորև բերված անդրադարձը ռուսական "Автомобили” հանդեսից է:)
Ավտոմեքենայի վաճառքը Չինաստանում կսկսվի արդեն 2018 թ օգոստոսին, իսկ 1-1,5 տարի անց նոր քրոսովերը կհասնի Ռուսաստանի, ինչպես նաև Կետրոնական և Հարավային Ամերիկայի երկներ: Տարեկան ենթադրվում է վաճառել շուրջ 400 000 VW Tharu ավտոմեքենա:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: