ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լիովին նոր BMW X5` պաշտոնական առաջին հոլովակը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24 Մայիս 2018
BMW ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի X5 ամենագնացի առաջին պաշտոնական տեսահոլովակը: Արտադրողը ցուցադրում է, թե ինչպես է դեռևս պաշտպանիչ ծածկույթով ավտոմեքենան փորձարկվում զանազան պայմաններում՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներ, ձյուն, սառույց և ավազապատ անապատներ:
Նոր BMW X5-ի նախատիպերը փորաձարկվել են շվեդական Արյեպլուգ հանրահայտ ձմեռային փորձադաշտում, Հարավային Աֆրիկաիյի վայրի ճանապարհներին և ԱՄՆ անապատներում: Բացի այդ ավտոմեքենաները հազարավոր կիլոմետրեր են հաղթահարել մերձարևադարձային շրջաններում, անցել են լեռներով, ջարդված տեղանքով, ինչպես նաև Տալադեգայի (Ալաբամա նահանգ, ԱՄՆ) արագընթաց մրցուղով և Նյուրբուրգրինգի հանրահայտ «Հյուսիսային ոլորանով»:
Նոր BMW X5-ը կառուցված կլինի CLAR հենահարթակի հիման վրա, որն արդեն իսկ կիրառվել է վերջին սերնդի 7-Series սեդանի նախագծման ժամանակ: Մոդելի կառուցվածքում ավելի շատ քանակությամբ գերամուր պողպատ ու կոմպոզիտային նյութեր են կիրառված, ինչի շնորհիվ 2019 թ. BMW X5-ը ավելի թեթև կլինի իր նախորդից: Այն կսարքավորվի ադապտիվ կախոցով և «ինտեգրված ակտիվ ղեկային կառավարման համակարգով», որն առաջին անգամ է առաջարկվում գերմանական ընկերության ավտոմեքենաների համար: Մեքենան կստանա 462 ձ.ուժ հզորությամբ և 4.4 լիտր ծավալով V8 բիտուրբո շարժիչ, որը կլինի ուժային ագրեգատների շարքի ամենահզոր տարբերակը: Բացի այդ հաճախորդներին հասանելի կլինեն վեցգլանանի բենզինային և դիզելային շարժիչները, ինչպես նաև երկուլիտրանոց ագրեգատի հիման վրա նախագծված 390 ձ.ուժ հզորությամբ հիբրիդային սարքավորումը:
Նոր BMW X5-ի համալրումները կներառեն նաև սարքավորումների էլեկտրոնային համակարգը, նոր մուլտիմեդիա համալրիրը, հետևի ակտիվ M-դիֆերենցիալը, պնևմատիկ կախոցն ու հինգգոտանի կլիմատ-կոնտրոլը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: