ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեք տարուց Եվրոպայում կարգելվեն առանց անվտանգության էլեկտրոնային համակարգերի ավտոմեքենաները:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22 Մայիս 2018
Եվրոպական հանձնաժողովի որոշման համաձայն մինչև 2021 թվականը բոլոր ավտոմեքենաների ստանդարտ համալրումը պետք է ներառի անվտանգության 11 էլեկտրոնային համակարգ: Դրանց թվում են ավտոմատ վթարային արգելակման և երթևեկության շարքի պահպանման համակարգերը, հետին տեսադաշտի տեսախցիկը, ինչպես նաև վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման ֆունկցիան: Այս ամենը կարվի Vision Zero նախագծի շրջանակներում, որի նպատակն է մինչև 2050 թ զրոյի հասցնել ճանապարհատրասնպորտային պատահարների արդյունքում գրանցվող մահերի թիվը:
Հանձնաժողովն առաջարկում է եվրոպական շուկայի համար նախատեսված բոլոր մոդելները բացի նշված համակարգերից սարքավորոել նաև արագության ինտելեկտուալ սահմանափակիչով: Վերջինս աշխատում է ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիայի հետ համատեղ՝ ավտոմատ եղանակով սահմանափակելով մեքենայի արագությունը գործող կարգադրություններին համապատասխան: Պարտադիր կլինեն նաև «ալկոհոլային փականը», տելեմատիկ տվյալների հավաքագրման և պահպանման համակարգերը, անվտանգության կատարելագործված ամրագոտիները և հետիոտների պաշտպանության մի շարք լուծումներ:
Մասնագետների հաշվարկով անվտանգության նշված 11 համակարգերի պարտադիր տեղադրումը թույլ կտա մոտակա 10 տարիների ընթացքում պահպանել 7 300 մարդու կայնք և կանխել 38 900 լուչջ վնասվածք:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի մեկից ԱՄՆ-ում պարտադիր են դարձել հետին տեսադաշտի տեսախցիկները և քննարկվում է նաև պարտադիր լուծումների ցանկն ընդլայնել ավտոմատ վթարային արգելակման համակարգերով, կույր գոտիների վերահսկման, ինչպես նաև երթևեկության շարքից շեղվելու մասին նախազգուշացման ֆունկցիաներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: