Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Brabus-ը պատրաստել է Mercedes-Benz X-Class պիքապի սեփական տարբերակը:
15 Մայիս 2018

Brabus ընկերությունը ներկայացրել է Mercedes-Benz X-Class պիքապի համար  լուծումների փաթեթը: Մոդելը ստացել է մի շարք կատարելագործումներ, որոնք կոչված են ավտոմեքենայի արտաքինը դարձնել ավելի սպորտային, ինչպես նաև դրականորեն ազդել ավտոմեքենայի պրակտիկ ունակությունների վրա: 


 
Այսպես, Mercedes-Benz X-Class-ը ստացել է ռադիատորի նոր վանդակաճաղ և լուսավորման նոր բլոկեր, այն է՝ լուսադիոդային մարկերներ թափարգելի ստորին հատվածում և տանիքին տեղադրված ու հեռահար լուսավորության հետ զուգահեռ միացող կրկնակի լուսադիոդային սեկցիան: Պիքապի համար առաջարկվում են նաև 20-դյույմանոց անվասկավառակներ և արտանետման կրկնակի համակարգ:  



Բացի արատքինից թյունինգի է ենթարկվել նաև 2,3-լիտրանոց դիզելային քառագլան շարժիչը: Ագրեգատի հզորությունը 190 ձ.ուժ-ից (450 Նմ ոլորող մոմենտ) հասցվել է մինչև  211 ձ.ուժ և 510 Նմ ոլորող մոմենտ: Սրա շնորհիվ 0,3 վայրկյանով բարելավվել է նաև 0-ից 100 կմ/ժ թափառքի ցուցանիշը՝ հասնելով 11,5 վայրկյանի: 



Հիշեցնենք, որ X-Class-ը զգալիորեն ձևափոխված Nissan NP300 Navara-ն է, որը վաճառվում է նաև որպես Renault Alaskan: Սա հնարավոր է դարձել Daimler կոնցերնի և Renault-Nissan ալիանսի համագործակցության շնորհիվ: «Բեռնատար» Mercedes-ի հիմքում ընկած են Navara-ի ամենաբարձր համալրումները, որոնք առանձնանում են ավանդական շրջանակային կառուցվածքով, չհատված հետևի կամրջակով և, որն առավել կարևոր է, այս դասի համար բացառիկ հետևի զսպանակային կախոցով: Միևնույն ժամանակ գերմանական մոդելը պահպանել է ճապոնականի անվային բազան, սակայն X-Class-ի թափքն ավելի լայն է, ինչին նպաստում են ընդլայնված անվամեջերը՝ 1632 և 1625 մմ առջևի և հետևի սռնիների համար համապատասխան: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio