ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը վերածել է X-Trail-ը «Հազարամյակի բազեի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ):
13 Մայիս 2018
Nissan ընկերության ամերիկյան ստորաբաժանումը Lucasfilm կինոընկերության հետ համատեղ ստեղծել է Rogue (հայաստանյան շուկայում վաճառվում է X-Trail անվանումով) քրոսովերի հատուկ մոդիֆիկացիա, որը նվիրված է «Խան Սոլո: Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմի պրեմիերային: Նորույթն իրականացաված է «Հազարամյակի բազե» (Millennium Falcon) տիեզերանավի ոճով:
Մեքենայի նախագծումն իրականացրել են Lucasfilm ստուդիայի և վիզուալ էֆեկտների ստեղծման ոլորտում մասնագիտացված Industrial Light & Magic ընկերության մասնագետները՝ Vehicle Effects ընկերության աջակցությամբ, որը հիմնականում զբաղված է ֆիլմերի համար տրանսպոտային միջոցների ստեղծման հարցերով:
Քրոսովերի թափքի պանելների մի մասը պատրաստվել է ձեռքով մշակված ալյումինից, դիմապակին պատարստված է նշված տիեզերանավի ոճով, կատարվել են համապատասխան գրաֆիկական ձևավորումները, տեղադրվել են նոր անիվներ, ինչպես նաև «ռադարն» ու «լազերային սարքավորումը»: Սրահն առանձնանում է «հիպերտարածական» բարձակով, զանազան փոխարկիչներով, ընդլայնված լուսավորությամբ և 18-դյույմանոց սաբվուֆերով:
Nissan Rogue-ի ուժային սարքավորումը մնացել է անփոփոխ՝ 2,5-լիտրանոց և 172 ձ.ուժ հզորությամբ քառագլան բենզինային շարժիչ (237 Նմ ոլորող մոմենտ), որը համադրվում է վարիատոր փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Nissan-ը միանգամից վեց ավտոմեքենա նվիրեց «Աստղային ապտերազմներ» ֆիլմին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: