ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Competition` երբևէ ստեղծված ամենահզոր BMW M5-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10 Մայիս 2018
BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի M5 սեդանի ամենահզոր տարբերակը՝ Competition փաթեթով: Ավտոմեքենան ստացել է հզորացված շարժիչ և կատարելագործված կախոց, ինչի շնորհիվ դարձել է նաև ավելի արագ ու էքստրեմալ:
4.4 լ ծավալով բիտուրբո V8 շարժիչի հզորությունը հասցվել է 625 ձիաուժի: Ոլորող մոմենտը չի փոխվել և դեռևս կազմում է 750 Նմ, սակայն դրա զարգացման տիրույթը զգալիորեն ընդլայնվել է: Եթե առաջ այն հասանելի էր րոպեում 1800-ից 5600 տիրույթում, ապա ներկայումս դրա առավելագույն սահմանագիծը հասել է 5800 պտ/ր: Առանձին կատարելագործվել է արտանետման համակարգը, որը ապահովում է ավելի ագրեսիվ ձայն, իսկ կոշտ մասնիկների զտիչն ավելի արդյունավետ է աշխատում:
Զրոյից 100 կմ/ժ արագությունը նոր սեդանը զարգացնում է ընդամենը 3,3 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ արագությանը հասնում 10,8 վայրկյանում: Սա համապատասխանաբար 0,1 և 0,3 վայրկյանով ավելի արագ է, քան բազային BMW М5-ի ցուցանիշները: Առավելագույն արագությունը մնացել է նույնը՝ 250 կմ/ժ (M Driver's Package սպորտ-փաթեթը թույլ է տալիս արագանալ մինչև 305 կմ/ժ): Կատարելագործվել են նաև 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի աշխատանքի հարաչափերը:
Competition մոդիֆիկացիայի առջևի կախոցը ստացել է կայունացուցիչների ավելի կոշտ ամրաններ, իսկ հետևի կախոցում կիրառվել են ավելի հաստ կայունացուցիչներ: Մեղմիչները և զսպանակները կոշտացել են մոտ 10 տոկոսով: Արդեն բազային տարբերակում M5 Competition-ը սարքավորվում է 20-դյույմանոց անվասկավառակներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: