Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Red Bull-ը պատասխան հարված է հասցնում՝ Ռիկիարդոն առաջաինն էր Շանհայում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17 Ապրիլ 2018

Շանհայում կայացավ Ֆորմուլա 1 առաջնության 2018 թ. մրցաշրջանի երրորդ մրցափուլը: Երկու անընդմեջ հաղթանակից և Չինաստանում նվաճած փուոլից մեկնարկելուց հետո՝ Ferrari-ն չկարողացավ պահպանել հաղթարշավը և զիջեց Red Bull-ին:

Եղանակը դարձավ Չինաստանի Գրան-պրիի առավել ազդեցիկ գործոններից մեկը: Ամբողջ ուիք-էնդի ընթացքում Mercedes-ի մրցարշավորդները չէին կարողանում տաքացնել անվադողերն այն աստիճանի, որ բարձարաձայնեին հաղթանակի իրենց հավակնությունների մասին: Այս հանգամանքն էլ իր ազդեցությունը թողեց որակավորման փուլի վրա, որտեղ երկրորդ անգամ անընդմեջ առաջին շարքը բաժին հասավ Ferrari-ի մրցաշավորդներ Ֆեթելին և Ռայկկոնենին: Առաջատար մյուս երկու թիմերը՝ Mercedes-ն ու Red Bull-ը համապատասխանաբար զբաղեցրին մեկնարկային վանդակաճաղի երկրորդ և երրորդ շարքերը:



Մեկնարկից հետո Ֆեթելը կարողացավ պահպանել առաջատարի դիրքը, մինչ դեռ Բոթասին հաջողվեց շրջանցել իր հայրենակից Ռայկկոնենին և դուրս գալ երկրորդ տեղ: Նույնն արեց նաև Մաքս Ֆերստապենը, որը բացի Ferrari-ի ֆինլանդացի մրցարշավորդից շրջանցեց նաև աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին: 



Մրցափուլն այնուհետ զարգանում էր բնականոն ձևով: Մրցարշավորդները հերթով իրականացնում էին իրենց պիթ-ստոպերը՝ մեկը մյուսից խլելով ժամանակավոր առաջատարի դիրքը: Այդպես շարունակվեց մինչև 31-րդ շրջանը, երբ միմյանց բախվեցին Toro Rosso-ի երկու բոլիդները: Այդ պահին առաջատարներն արդեն անցել էին պիթ-լեյնի մուտքը և չկարողացան օգտվել մրցուղում հայտնված անվտանգության ավտոմեքենայի ռեժիմում անվադողերը փոխելու հնարավորությունից: 



Ռեստարիտից հետո, ստանալով թարմ անվադողեր, փայլուն ելույթով աչքի ընկավ Red Bull-ի ավստրալացի պիլոտ Դանիել Ռիկիարդոն: Հատկանշական է, որ ողջ մրցափուլի ընթացքում, ներառյալ որակավորումը, նա լուրջ խնդիրների առջև էր կանգնած, և մի պահ նույնիսկ կասկածի տակ էր դրված մասնակցությունը կիրակնօրյա մրցելույթին: Ֆեթելի և Ֆերստապենի բախումից հետո պարզ դարձավ, որ գերմանացին այլևս չի հավակնի հաղթանակին, որը բաժին հասավ Ռիկիարդոյին, որը վերջին շրջաններին կարողացավ անցել նաև Վալթերի Բոթասի Mercedes-ը: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Կիմի Ռայկկոնենը: Տասնյակում տեղ զբաղեցրին նաև Հեմիլթոնը, Ֆերստապենը, Հյուլկենբերգը, Ալոնսոն, Ֆեթելը, Սայնսն ու Մագնուսենը:


Այսպիսով երեք մրցափուլերից հետո մրցաշարային աղյուսկան ունի հետևյալ տեսքը:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ

1. Սեբասթիան Ֆեթել, Ferrari –            54 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն, Mercedes –             45 միավոր
3. Վալթերի Բոթաս, Mercedes –           40 միավոր
4. Դանիել Ռիկիարդո, Red Bull –          37 միավոր
5. Կիմի Ռայկկոնեն, Ferrari –                 30 միավոր

ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ

1. Mercedes AMG Petronas Motorsport- 85 միավոր
2. Scuderi Ferrari –                                  84 միավոր
3. Aston Martin Red Bull Racing –           55 միավոր
4. McLaren F1 Team –                             28 միավոր
5. Renault Sport Formula 1 Team –         25 միավոր



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio