Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆորմուլա E՝ «Տեսնել Փարիզը և … հաղթել:» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Մայիս 2018

Techeetah թիմի ֆրասնիացի մրցարշավորդ  ժան-Էրիկ Վերնը հաղթանակ է տոնում  2017-2018 թթ Ֆորմուլա E առաջնության հերթական փուլում, որը կայացավ Փարիզում: Վերնը մեկնարկեց փոուլից և պահպանեց առաջատարի դիրքը մինչև եզրագիծը հատելը: Պատվո պատվանդանի երկրորդ և երրորդ աստիճաններին տեղ գրավեցին համաապատասխանաբար Լուկաս դի Գրասսին  Audi-ից և  Սեմ Բյորդը DS Virgin թիմից:



Որակավորման փուլում և սուպեր-փոուլի համար պայքարը հաղթած Վերնը վստահորեն պահպանեց առաջատարի դիրքը մեկնարկի պահից, մինչ երկրորդ տեղի համար պայքար էին մղում իր թիմակից Անդրե Լոթերերն ու Սեմ Բյորդը: Բրիտանացուն ի վերջո հաջողվեց շրջանցել մրցակցին, իսկ պելոտոնի միջնամասում լուրջ վթար տեղի ունեցավ  Թոմ Բլումքվիստի, Նիկոլա Պրոստի և Միչ Էվանսի մասնակցությամբ:  Jaguar-ն ու Renault e.dams-ը զգալիորեն վնասվեցին, և մրցարշավորդները ստիպված էին այցելել բոքսեր՝ նոր շասսի ստանալու համար: 



Քաղաքային մրցուղիներին բնոորոշ խիտ ու համառ պայաքարը շարունակվեց մինչև վերջին շրջանը: Այդ պահին մրցավազքի առաջատարներն էին Techeetah թիմի երկու մրցարշավորդները: Եվ եթե Վերնը ի վերջո կարողացավ պահպանել հաղթական ընթացքը, ապա Լոթերերին բախտն այնքան էլ չժպտած: Նա նախ կորցրեց արագությունը և իրենից առաջ թողեց դի Գրասսիին: Իսկ երբ նույնը փորձեց անել և Սեմ Բյորդը, ապա նեղ մրցուղու վրա մեքենաները բախվեցին: Ի վերջո բրիտանացին, եզրագիծը հատելով բառացիորեն երեք անիվների վրա, պահպանեց մրցանակային երրորդ տեղը, մինչ դեռ Լոթերերին կարողացան շրջանցել  նաև Մարո Էնգելը և Սեբասթիան Բուեմին, գերմանացուն թողնելով վեցերորդ հորիզոնականում:



Այս հաղթանակից հետո Վերնն ու Techeetah-ը էլ ավելի ամրապնդեիցն առաջատարի իրենց դիրքերը, և կարելի է վստահորեն ասել, որ լուրջ հայտ ներակայցրին՝ հաղթող ճանաչվել ամբողջ մրցաշրջանի արդյունքում:


Իսկ Ֆորմուլա E-ն տեղափոխվում է Գերմանիա, որտեղ կկայանա Բերլինի Գրան-պրին: Այն նույնպես ուշագրավ պայքար է խոստանում, որին մենք կհետևենք Formula E առաջնության անվադողերի մատակարար՝ Michelin ընկերության Հայաստանյան միակ  ներկայացուցչի՝ «Վիտեսս» ընկերության աջակցությամբ:

ՄՐՑԱՇԱՐՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ 

Անհատական հաշվարկ

1. Ժ-Է.Վերն –                               147 միավոր
2. Ս.Բյորդ –                                  116 միավոր
3. Ֆ.Ռոզենքվիստ –                       86 միավոր
4. Ս.Բուեմի -                                  70 միավոր 
5. Լ.դի Գրասսի –                           58 միավոր

Թիմային հաշվարկ

1. Techeetah –                                 188 միավոր
2. Virgin Racing –                           133 միավոր
3. Audi Sport ABT Shaeffler –       114 միավոր
4. Mahindra Racing –                     107 միավոր
5. Panasonic Jaguar Racing -           88 միավոր



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio