Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Buick Enspire` էլեկտրական քրոսովեր ընթացքի 600 կիլոմետր պաշարով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18 Ապրիլ 2018

General Motors կոնցերնին պատկանող Buick ապրանքանիշը մանրամասներ է բացահայտել Enspire կոնցեպտուալ քրոսովերի վերաբերյալ, որի հանրային ցուցադրությունը կկայանա ապրիլի վերջին՝ Պեկինի ավտոսրահում:



Buick Enspire քրոսովերը սարքավորված է eMotion էլեկտրական ուժային ագրեգատով, որն ապահովում է  557 ձ.ուժ հզորություն: Մեկ լիցքավորումով այս կոնցեպտը կարող է հաղթահարել շուրջ 600 կիլոմետր: Մարտկոցների բլոկը ապահովում է գերարագ և անլար լիցքավորման հնարավորություն, իսկ դրա լիցքի 80 տոկոսը կարելի է ստանալ ընդամենը 40 րոպեում:



Սրահի ճարտարապետության թեման ստացել է «Շրջակա հորիզոն» (Surround Skyline) անվանումը: Կենտրոնական բարձակն ու արմնկակալները պատրաստված են փայտից և լրամշակված մանրաթելային թավշակաշվով:  Ավտոմեքենան սարքավորված է օրգանական լուսադիոդներով աշխատող էկրանով, լրացված իրականության տեխնոլոգիայով աշխատող պրոյեկցիոն դիսփլեյով, ինչպես նաև 5G կապով համացանցին միանալու հնարավորությամբ:


Հիշեցնենք, որ մինչ այդ Buick-ը հայտարարել էր  հիբրիդային և էլեկտրական ուժային ագրեգատով Velite 6 մոդելի արտադրության մասին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio