ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆորմուլա E` չեմպիոնի կոչման համար պայքարը սրվում է: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15 Ապրիլ 2018
Ապրիլի 14-ին կայացավ Ֆորմուլա E առաջնության 2017-2018 թթ մրցաշրջանի հերթական մրցափուլը, որն առաջին անգամ պատմության մեջ անցկացվեց Հռոմի փողոցներում: Հրաշալի եղանակը, պատմական տեսարանները, բարձր տեխնոլոգիաներն ու անզիջում պայքարը հաճույք պատճառեցին թե մասնակիցներին, թե հանդիսատեսին:
Մինչև հիմնական մրցավազքը կայացած որակավորման փուլում մեկնարկային վանդկաաճաղում առաջին դիրքը զբաղեցրեց Mahindra-ն ներկայացնող Ֆելիքս Ռոզենքվիստը, ով կարողացավ շրջանցել Սեմ Բյորդին Virgin Racing-ից և Միչ Էվանսին Jaguar Racing-ից: Մեկնարկին շվեդացի մրցարշավորդը պահպանեց առաջատարի դիրքը՝ չնայած Բյորդի՝ մրցակցին շրջանցելու համառ փորձերին:
Իրավիճակը պահպանվեց նաև պիթստոպերից հետո, երբ մրցարշավորդները փոխեցին իրենց բոլիդները ամբողջովին լիցքավորված նոր մեքենաներով: Միայն եզրագծից տասը շրջան առաջ Ռոզենքվիստն ինքը սխալվեց՝ հարվածելով սահմանափակիչ կառուցվածքներից մեկին և լրջորեն վնասելով մեքենան, ինչի շնորհիվ Բյորդը գլխավորեց մրցավազքը:
Բրիտանացու հիմնական հետապնդողը Միչ Էվանսն էր, որը սակայն 29-րդ շրջանին ևս կանգնեց խնդիրների առաջ և իրենից առաջ բաց թողեց Լուկաս դի Գրասիին: Թվում էր, թե էվանսին կհաջողվի այնուամենայնիվ մրցանակային տեղ գրավել, բայց վերջին շրջանին նրա բոլիդը ամբողջովին լիցքաթափվեց, ինչի հետևանքով նորզելանդացու Jaguar-ը եզրագիծը հատեց միայն 9-րդ հորիզոնականում: Այս հանգամանքից էլ հրաշալի օգտվեց Techeetah-ից Անդրե Լոթերերը, որն էլ բարձացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Իսկ առջևում Փարիզի Գրան-պրին է, որը նույնպես ուշագրավ պայքար է խոստանում և որին մենք միասին կհետևենք Formula E առաջնության անվադողերի միակ մատակարար՝ Michelin ընկերության Հայաստանյան ներկայացուցչի՝ «Վիտեսս» ընկերության աջակցությամբ:
ՄՐՑԱՇԱՐՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Անհատական հաշվարկ
1. Ժ-Է.Վերն – 119 միավոր
2. Ս.Բյորդ – 101 միավոր
3. Ֆ.Ռոզենքվիստ – 82 միավոր
4. Ս.Բուեմի - 60 միավոր
5. Դ.Աբտ – 50 միավոր
Թիմային հաշվարկ
1. Techeetah – 152 միավոր
2. Virgin Racing – 118 միավոր
3. Mahindra Racing – 103 միավոր
4. Audi Sport ABT Shaeffler – 89 միավոր
5. Panasonic Jaguar Racing - 88 միավոր
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: