ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bugatti-ն կենտրոնացված կհետևի իր մեքենաներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16 Ապրիլ 2018
Bugatti ընկերությունը նախագծել է Chiron ավտոմեքենաների ներքին ծրագրային ապահովման դիստանցիոն մոնիթորինգի և թարմացման միասնական համակարգ: Այն թույլ կտա առավելագույնս արագ բացահայտել հնարավոր տեխնիկական խնդիրենրը:
Յուրաքանչյուր ավտոմեքենայից ստացվող հեռաչափական տվյալները ուղարկվում են Bugatti-ի՝ ֆրանսիական Մոլսհայմ քաղաքում գտնվող շտաբ-բնակարան: Համակարգն ընդհանուր առմամբ վերամշակում է ավտոմեքենայի տարբեր հանգույցներից ստացվող մոտ 10000 ազդանշան, ներառյալ շարժիչը, փոխանցումատուփը, լուսային տեխնիկան, արգելակներն ու նույնիսկ կլիմատ-կոնտրոլը:
Ազդանշանների փոխանակությունն ու վերլուծումը տեղի է ունենում իրական ժամանակի ռեժիմում, մի բան, որ մինչ օրս հասանելի էր միայն Ֆորմուլա 1-ի բոլիդների և DTM սերիայի ավտոմեքենաների համար: Ներկառուցված մեխանիզմը թույլ է տալիս հեռավար կարգով թարմացնել ավտոմեքենայի ծրագրային ապահովումն ու փոփոխել համապատասխան կարգավարումները:
Հիշեցնենք, որ Bugatti Chiron հիպերկարն ու Ժնևում ներկայացված դրա Sport տարբերակը համալրվում են 8.0-լիտրանոց W16 շարժիչով՝ չորս տուրբոմղիչներով: Ագրեգատն ապահովում է 1500 ձ.ուժ հզորություն և 1600 Նմ ոլորող մոմենտ: Զրոյից մինչև 100 կմ/ժ թափառքի համար ավտոմեքենային անհրաժեշտ է 2,4 վայրկյան, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: