ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտնի են դարձել տարվա լավագույն ավտոմեքենաները:
29 Մարտ 2018
ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում մեկնարկել է ավանդական ավտոսրահը, որի շրջանակներում ամեն տարի հայտարարվում են «Տարվա լավագույն ավտոմեքենա» մրցույթի հաղթողները: Այս տարի պատմույթան մեջ առաջին անգամ այդ տիտղոսը բաժին հասավ Volvo-ի թողարկած մոդելներից մեկին՝ XC60 քրոսովերին:
Ընդհանրապես 2018թ շատ բարեհաջող է սկսել շվեդական ապրանքանշանի համար: Այսպես, այս տարվա հունվարին Volvo XC60-ն արդեն իսկ ստացել էր ԱՄՆ լավագույն ամենագնաց կոչումը, իսկ կոմպակտ XC40-ը հաղթող էր ճանաչվել «Եվրոպական լավագույն ավտոմեքենա» մրցույթում, ինչը նույնպես տեղի էր ունեցել առաջին անգամ:
Volvo XC60-ը աշխարհում լավագույնի կոչումը վիճարկում էր Mazda CX-5 և Range Rover Velar մոդելների հետ: Արդյունքում բրիտանական ամենագնացը արժանացավ մեկ այլ մրցանակի, որը տրվում է տարվա լավագույն դիզայնի համար:
«Ներկայացուցչական ավտոմեքենա», «Սպորտային ավտոմեքենա», «Քաղաքային ավտոմեքենա» և ««Կանաչ» ավտոմեքենա» անվանակարգերում հաղթանակը նվաճեցին համապատասխանաբար Audi A8, BMW M5, Volkswagen Polo և Nissan Leaf ավտոմեքենաները:
Հիշեցնենք, որ 2017 թվականին «Տարվա լավագույն ավտոմեքենա» էր ճանաչվել Jaguar F-Pace ամենագնացը, իսկ 2016-ին՝ Mazda MX-5 մոդելը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: