Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավելի արագ ու հզոր Lamborghini Aventador Novitec աթելիեյից: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Մարտ 2018

Թյունինգային Novitec հանրահայտ աթելիեն իրականացրել է Lamborghini Aventador S սուպերկարի լրամշկման համապարփակ ծրագիր: Ընկերությունը մեծացրել է ուժային ագրեգատի հզորությունը, ավտոմեքենան արտաքինից դարձրել է ավելի ագրեսիվ, ինչպես նաև լրամշակել է կախոցն ու արտանետման համակարգը: 



Novitek-ը որոշել է պահպանել շարժիչի աշխատանքային եղանակը՝ թողնելով այն մթնոլորտային ռեժիմում, բայց միևնույն ժամանակ դրա հզորությունը 740 ձ.ուժ-ից հասցվել է 763 ձ.ուժ, իսկ առավելագույն ոլորող մոմենտը՝ 690 Նմ-ից աճել է մինչև 732 Նմ: Այս կատարելագործումները թույլ են տալիս ավտոմեքենային 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 2,8 վայրկյանում, ինչը մեկ տասներորդական վայրկյանով ավելի արագ է, քան ստանդարտ Aventador-ի ցուցանիշը: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը փոփոխության չի ենթարկվել՝ 350 կմ/ժ:



Սուպերկարի համար Novitec-ը պատրաստել է նաև թափքի լրացուցիչ տարրեր, որոնք փորձարկման են ենթարկվել աերոդինամիկ խողովակում:  Այս տարրերը կարող են ներկվել թափքի կամ ցանկացած այլ գույնով, իսկ ցանկության դեպքում դրանք կարելի է թողնել մաքուր «կարբոնային» տեսքով: Այս ամենով հանդերձ Lamborghini Aventador-ի համար առաջարկվում են ըստ բարձրության կարգավորվող կախոց, Vossen անվասկավառակներ, ինչպես նաև արտանետման համակարգի երկու տարբերակ՝ սովորական պողպատյա և ինկոնել համաձուլվածքից: Վերջինս շուրջ 21 կիլոգրամով ավելի թեթև է, քան ստանդարտ համակարգը, ինչը զգալիորեն նպաստում է ավտոմեքենայի դինամիկ բնութագրերի բարելավմանը: 

Թե ինչ է ստացվել արդյունքում՝ պատմում է այս կարճ պաշտոնական տեսանյութը:




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio