Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՔՈՒՐ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔԸ: BMW M4 CS-ը Նյուրբուրգրինգի մրցուղում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15 Մարտ 2018

Ավտոմեքենաների շարժիչների համար յուղեր և այլ քսանյութեր արտադրող Pennzoil ընկերությունը հայտնի է իր տպավորիչ տեսահոլովակներով, որոնցում գլխավոր «դերերը» հաճախակի բաժին են հասնում պաշտամունքային հզոր ավտոմեքենաները: 



Հերթական ֆիլմի հերոսը դեղին BMW M4 CS մոդելն է: Բավական պարզ սյուժեում մրցարշավորդ Ռայս Միլենի մարմնավորած կերպարը կայանատեղիից վերցնելով ավտոմեքենան՝ կարողանում է փառահեղ դրիֆտով հաղթահարել ավտոմոբիլային աշխարհի շատերի տեսանկյունից առավել վտանգավոր ճանապարհներից մեկը՝ Նյուրբուրգրինգի Nordshleife («Հյուսսային օղակ») հատվածը, որտեղ բազմիցս գրանցվել են ծանր հետևանքներ ունեցած վթարներ:

Ստորև բերված հոլովակն իրոք արժանի է վայելելու և ոչ մի դեպքում կրկնելու ընդհանուր նշանակության ճանապարհներին՝ առավել ևս առանց համապատասխան ունակությունների: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio