ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Range Rover SVR-ն ընդդեմ Ferrari 458 Italia-ի։ Նոր ռեկորդ «99 շրջադարձ» ճանապարհի վրա (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14 Մարտ 2018
Ֆիրմային կապույտ գույնի Range Rover Sport SVR ամենագնացը գերազանցեց Ferrari 458 Italia սուպերկարի ռեկորդը, որը սահմանվել էր Չինասատանում գտնվող և դեպի Թյանմեն սարը տանող հանրահայտ «99 շրջադարձ» ճանապարհի վրա։
Range Rover Sport SVR-ի ղեկին էր LMP2 կարգում «Լը Մանի 24 ժամ» մարաթոնի 2017 թ հաղթող՝ չինացի մրցարշավորդ Հո Փին Թունը։ Ամենաբարձր կետին հասնելու համար նա անցավ 11,3 կիլոմետր և հաղթահարեց բոլոր 99 շրջադարձերը։ Այս ամենի համար նրանից պահանջվեց 9 րոպե 51 վայրկյան, մինչդեռ Ferrari 458 Italia-ի ցուցադրած ժամանակը կազմում էր 10 րոպե 31 վայրկյան։
Մինչ այս Հո Փին Թունը Range Rover Sport-ի հիբրիդային տարբերակով կարողացել էր բարձրանալ դեպի նույն Թյանմեն սարի վրա գտնվող «Երկնային դարպաս» կոթողը՝ հաղթահարելով 45 աստիճան թեքությամբ կառուցված և 999 աստիճանից բաղկացած սանդուղքը։
Նորացված Range Rover Sport SVR-ը սարքավորվում է 5-լիտրանոց V8 շարժիչով, որը զարգացնում է 575 ձ․ուժ հզորություն և 700 Նմ ոլորող մոմենտ։ Ավտոմեքենան առաջարկվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով և ունակ է զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնել 4,5 վայրկյանում՝ հասնելով առավելագույն 283 կմ/ժ արագության։
Հիշեցնենք, որ 2018 թ մարտի 15-ին և 16-ին Land Rover ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահում կազմակերպվում են բաց դռների օրեր, որոնց ընթացքում յուրաքանչյուր ցանկացող կարող է փորձարկել նորացված Range Rover և Range Rover Sport ամենագնացները։
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: