Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆորմուլա E` Audi-ն հաղթում է Մեքսիկայում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11 Մարտ 2018

Ֆորմուլա E ընթացիկ մրցաշրջանի մեքսիկական փուլի գլխավոր ինտրիգն այն էր, թե արդյոք կկարողանա Mahindra-ի առաջատար Ֆելիքս Ռոզենքվսիտը պահպանել փոուլի առավելությունը և հաստատել հնդկական ընկերության հաղթական հավակնությունները: Ինչպես ցույց տվեց մրցավազքի ընթացքը՝ երբեմն տեխնիկական գործոններն ավելի մեծ ազդեցություն են ունենում արդյունքի վրա, ինչի հետևանքով այս անգամ հաղթանակը բաժին հասավ Audi-ն ներկայացնող Դանիել Աբտին, որը  մեկնարկել էր հինգերորդ տեղից:  



Ճիշտ է՝ սկզբից ոչ մի բան չէր վկայում այդ հաղթանակը: Ռոզենքվիստը վստահորեն պահպանեց առաջին տեղը, նրան հետևում էին Օլիվեր Թյորվին և Սեբասթիան Բուեմին: Միայն 12-րդ շրջանին Աբտը կարողացավ մոտենալ Renault e.dams-ի ֆրանսիացի մրցարշավորդին, սակայն վերջինս հմտորեն պաշտպանում էր իր դիրքը: Անակնկալները սկսվեցին տասնհինգերորդ շրջանին, երբ անսպասելիորեն դանդաղեց առաջատարի Mahindra-ն՝ հայտնվելով պելոթոնի վերջում:  Ռոզենքվիստը փորձում էր պայաքարել, բոլորից շուտ մտավ պիթ-լեյն՝ ավտոմեքենան փոխելու, սակայն ի վերջո ստիպված էր հանձնվել և դադարեցնել մրցավազքը: Ի հիասթափություն Mahindra-ի նույն ճակատագիրն էր վիճակված նաև թիմի երկրորդ մարզիկին՝ գերմանացի Նիկ Հայդֆելդին:



Մրցափուլի կարևորագույն դրվագը տեղի ունեցավ պիթ-ստոպերից անմիջապես առաջ, երվ Դանիել Աբտը կարողացավ երկրորդ տեղի համար պայքարում շրջանցել Թյորվիին: Բոլիդը բոլորից արագ փոխելուց հետո Audi-ի մրցարշավորդը առաջինը վերադարձավ մրցուղի և այլևս չզիջեց դիրքը մրցակիցներին: Նրա հետևում երկրորդ հորիզոնականի համար պայքարում էին Թյորվին ու Բուեմին, և այդ պայքարը զարդարեց մրցափուլը: Երիտասարդ բրիտանացին ի վերջո կարողացավ իր NextEV NIO-ն հասցնել եզրագծին երկրորդ տեղում, ինչը այս մարզիկի լավագույն ցուցանիշն էր Ֆորմուլա E-ին մասնակցության ողջ ժամանակահատվածում: Jaguar-ի մրցարշավորդ Նելսոն Պիքե-կրտսերը բավարարվեց միայն չորրորդ հորիզոնականով:


Դանիել Աբտ-ն ու Audi-ն վերջապես տոնեցին իրենց առաջին հաղթանակը: Հիշեցնենք, որ մինչ այդ Սինգապուրում գերմանական թիմը մեկ անգամ արդեն առաջինը հատել էր եզրագիծը, սակայն հետագայում որակազրկվել էր տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանող ավտոմեքենա ներկայացնելու համար:

Այսպիսով 2017-2018թթ մրցաշրջանի աղյուսակը ունի հետևյալ տեսքը.

Անհատական հաշվարկ

1. Ժ-Է.Վերն – 81 միավոր
2. Ֆ.Ռոզենքվիստ – 69 միավոր
3. Ս.Բյորդ – 61 միավոր
4. Ս.Բուեմի - 52 միավոր
5. Ն.Պիքե – 45 միավոր

Թիմային հաշվարկ

1. Techeetah – 99 միավոր
2. Mahindra Racing – 90 միավոր
3. Panasonic Jaguar Racing – 74 միավոր
4. Virgin Racing - 70 միավոր
5. Renault e.dams – 59 միավոր

Հիշեցնում ենք, որ մեր  կայքում Formula E առաջնության լուսաբանման հովանավորն է Հայաստանում Michelin ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ "Վիտեսս" ընկերությունը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio