Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ «ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ» ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ: Մեկնարկում են նոր Range Rover և Range Rover Sport մոդելների վաճառքները Հայաստանում:
12 Մարտ 2018

Land Rover ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունը հայտարարում է 2018 մոդելային տարվա Range Rover և Range Rover Sport պաշտամունքային արտաճանապարհային ավտոմեքենաների վաճառքների մեկնարկը: Այդ կապակցությամբ մարտի 15-ին և 16-ին «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահում՝ Աճառյան 42 հասցեում կկազմակերպվեն բաց դռների օրեր, որոնց ընթացքում յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա փորձարկել այս ամենագնացները՝ բացահայտելու համար դրանց անսահմանափակ հնարավորությունները:

Նոր Range Rover Sport-ն ապրանքանշանի ողջ պատմության մեջ առավել դինամիկ ամենագնացն է, որը ցուցադրում է անգերազանցելի արտադրողականություն և ընթացային որակներ: Ժամանակակից տեխնոլոգիաների հարուստ հավաքածուն թույլ է տալիս վարորդին էլ ավելի լավ վերահսկել իրավիճակն ու վստահ հաղթահարել ցանկացած ճանապարհ: Իսկ սպորտային դիզայնի ու հզոր, ռելիեֆային թափքի շնորհիվ այս ավտոմեքենան մշտապես մնում է ուշադրության կենտրոնում:



Նոր Range Rover Sport-ը հագեցած է կապի և ժամանցի նորագույն ու  տեխնոլոգիապես հարուստ լուծումներով, որոնք թույլ են տալիս մշատպես պահպանել հաղորդակցությունը արտաքին աշխարհի և հենց ավտոմեքենայի հետ, ինչպես նաև ապահովում են վարորդի և ուղևորների հաճելի ժամանցը նույնիսկ ամենաերկարաշունչ ճանապարհորդությունների ընթացքում: Այս տեխնոլոգիաների թվում են Touch Pro Duo համակարգը, վարորդի ինտերակտիվ դիսփլեյը, դիմապակու պրոյեկցիոն դիսփլեյը, հետևի շարքի ուղևորների համար նախատեսված մուլտիմեդիա համակարգը, ինչպես նաև Pro նավիգացիոն համակարգն ու օպցիաների Connect Pro փաթեթը:



Առանձնակի ուշադրության է արժանի նոր Range Rover-ը, որն առաջին անգամ պատմության մեջ առաջարկելով հիբրիդային լիցքավորվող (Plug-in Hybrid) տարբերակը: PHEV P400e համալրումը լիցքավորվում է կենցաղային էլեկտրական ցանցից և աչքի է ընկնում բնապահպանական բարձր հատկություններով: Այն միավորում է 2,0 լիտր ծավալով և 300ձ.ուժ հզորությամբ առաջադեմ Si4 բենզինային շարժիչը և գերարտադրողական 85 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչը, որոնք միասին զարգացնում են 640 Նմ ոլորող մոմենտ և 404 ձ.ուժ հզորություն: Ընդ որում էլեկտրական ագրեգատը կարող է աշխատել թե բենզինայինի հետ համատեղ, թե ինքնուրույն, եթե վարորդը անցնի էլեկտրական քարշակման ռեժիմին (EV): 13 կՎտժ տարողունակությամբ մարտկոցը ամբողջությամբ լիցքավորելու դեպքում թույլ կտա ավտոմեքենային հաղթահարել մինչև 51 կմ* տարածություն:



Նոր Range Rover և Range Rover Sport ավտոմեքենաների հետ կապված ցանկացած տեղեկություն ստանալու ինչպես նաև միջոցառման մանրամասներին տեղեկանալու  համար կարող եք դիմել Land Rover ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությանը, կամ ճշտել համապատասխան՝ landroverarmenia.am ինտերներտային կայքում:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio