Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-ի լուսարձակները կպատկերեն նշանները անմիջապես ճանապարհի վրա:
10 Մարտ 2018

Mercedes-Maybach-ը Ժնևի միջազգային ավտոսրահում ներկայացրեց Digital Light անվանումը ստացած լուսավորման համակարգը: Այն կարող է ճանապարհի մակերևույթի վրա պրոյեկտել էլեկտրոնային օգնականների հուշումներն ու ավտոմատ կերպով ադապտացվել ընթացիկ պայմաններին: Նորույթն առաջինը կտեղադրվի Mercedes-Maybach S-Class մոդելի վրա: Այս ավտոմեքենայի առաջին օրինակները հատընտիր հաճախորդներին կհանձնվեն ընթացիկ տարվա առաջին կեսում:

Յուրաքանչյուր լուսարձակը բաղկացած է կառավարող չիպից և ավելի քան մեկ միլիոն արտացոլիչ տարրերից: Դրանց շնորհիվ ճառագայթը բաժանվում է նվազագույն չափսեր ունեցող բազում պիքսելների, որոնց պայծառությունը կարգավորվում է միմյանցից անկախ:  



Ավտոմեքենայի ցուցիչների, սենսորների և նավիգացոին համակարգի հետ փոխկապակցված այս համակարգը կարող է իրական ժամանակի ռեժիմում կարգավորել լուսային փունջի հարաչափերը՝ հիմնվելով շրջակա միջավայրի լուսավորվածության և ռելիեֆի առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա: 

Կախված նրանից, թե ինչ օժանդակող համակարգեր են միացված այդ պահին՝ լուսարձակները ճանապարհի վրա կարող են արտացոլել նախազգուշացնող պատկերները: Դրանք կարող են լինել, օրինակ, արագության սահմանափակման, կույր գոտիներում գտնվող օնբյեկտների, ճանապարհային աշխատանքների գոտիների մասին նախազգուշացումները, ինչպես նաև առջևից ընթացող ավտոմեքենայից եղած տարածության կամ հետիոտնի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ: 



Հիշեցնենք, որ  Mercedes-Maybach նորացված սեդանի առաջնամուտը կայացել է այս տարվա փետրվարին: Մոդելը համալրվել է Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտին համահունչ ռադիատորի վանդակաճաղ և թափքի երկգույն տարբերակ, որի համար հասանել է ինը տարբեր համադրություն: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio