Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բարձրակարգ ավտոդպրոց Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
03 Մարտ 2018

Մարտի 3-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 30/9 հասցեում տեղի ունեցավ «Իքս-Դրայվ» ավտոպդրոցի նոր մասնաճյուղի բացումը։ Մասնաճյուղի նպատակն է մեքենա վարելու հմտությունները հասանելի դարձնել այս համայնքի բնակիչներին։ 



Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին դպրոցի ներկա և նախկին բազմաթիվ ուսանողներ, համայնքի հետաքրքրված բնակիչները, ինչպես նաև հայկական շոուբիզնեսի մի շարք աստղեր, որոնց մեծ մասը մեքենա վարել սովորել է հենց «Իքս-Դրայվում»։ 



Արդեն 3-րդ տարին է, ինչ հայկական շուկա մուտք գործեց ավտովարման նորարական և ամբողջական դասընթաց տրամադրող մասնագիտացված ավտոդպրոց, որտեղ սովորելուց հետո ուսանողները հանձնում են բոլոր անհրաժեշտ քննությունները և ինքնուրույն «վաստակում» իրենց վարորդական իրավունքը։ «Իքս-դրայվը» ներկայացնում է միջին և միջինից բարձր գնային քաղաքականությամբ փաթեթներ, որոնք կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել ինչպես տարբեր զբաղվածության, այնպես էլ տարբեր հնարավորությունների տեր անձինք։ 



Նշենք, որ «Իքս-դրայվը» համարվում է Երևանի լավագույն ավտոդպրոցներից մեկը, որը բացի ավտոմոտովարման տեսական և գործնական դասընթացներից, տրամադրում է նաև հատուկ դասընթացներ լեռնային և նախալեռնային գոտիներում 4x4 տեսակի մեքենաների շահագործողների համար, ինչպես նաև կորպորատիվ թրեյնինգներ տեղական և միջազգային խոշոր կազմակերպությունների համար։ Նոր մասնաճյուղում տեսական և գործնական դասերի մեկնարկը սկսվել է մարտի 1-ից, բոլոր ցանկացողները արդեն կարող են գրանցվել։ Իմիջիայլոց, առաջին գրանցվողներին մի շարք անակնկալներ են սպասվում։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio