Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bentley-ն Ժնևում կներկայացնի Bentayga մոդելի հիբրիդային տարբերակը:
05 Մարտ 2018

Bentley ընկերությունը Ժնևի 88-րդ միջազգային ավտոսրահում կներկայացնի Bentayga ամենագնացի հիբրիդային՝ Bentayga Plug-In Hybrid տարբերակը: Նորույթը սարքավորվելու է Porsche Panamera E-Hybrid մոդելի ուժային ագրեգատով, որի գումարային հզորությունը կազմում է 462 ձ.ուժ, և կհամալրվի «խելացի» նավիգացիայով: Այս մասին այսօր հաղորդեց  Autocar կայքը, որը սակայն մի փոքր անց հեռացրեց նյութն իր էջից: 



Ամենագնացի ուժային սարքավորման համար նախատեսված է աշխատանքի երեք ռեժիմ՝ ամբողջությամբ էլեկտրական, ներքին այրման շարժիչով և կոմբինացված: Միայն էլեկտրական քարշակմամբ Benley Bentayga Plug-In Hybrid-ը կկարողանա հաղթահարել մինչև 50 կիլոմետր: 

Կենցաղային էլեկտրական ցանցից մարտկոցն ամբողջովին լիցքավորելու համար կպահանջվի մոտ 7,5 ժամ: Հատուկ կայանի օգտագործման դեպքում այս ժամանակը կարելի է կրճատել մինչև երկուսուկես ժամի: Bentayga մոդելի լիցքավորման սարքը նախագծել է հանրահայտ արտադրական դիզայներ Ֆիլիպ Սթարքը: Պատահական չէ, որ այս նոր մոդելն ընկերությունում անվանում են «Արվեստի ֆունկցիոնալ գլուխգործոց»:



Bentayga PHEV մոդելի ներկառուցված նավիգացիոն համակարգը կկարողանա ինքնուրույն հաշվարկել ներքին այրման և էլեկտրական շարժիչների աշխատանքի առավել օպտիմալ տարբերակը յուրաքանչյուր ուղևորության համար: Մարտկոցի լիցքավորումն ու կլիմատ-կոնտրոլ համակարգը կարելի է կառավարել տարածության վրա՝ հատուկ բջջային հավելվածի օգնությամբ: 



Ավանդական մոդելից հիբրիդային ամենագնացը կտարբերվի պղնձագույն ներկված նշաններով, մոդիֆիկացիայի նշագրմամբ և անվասկավառակների կենտրոնական փականախուփերի տեսքով: Հիշեցնենք, որ ներկայումս Bentley Bentayga-ն հասանելի է չորսլիտրանոց թվին-տուրբո V8 շարժիչով (550 ձ.ուժ և 770 Նմ), վեցլիտրանոց W12 ագրեգատ (608 ձ.ուժ և 900 Նմ), ինչպես նաև 4.0 լիտր ծավալով V8 դիզելային շարժիչով (435 ձ.ուժ և 900 Նմ):



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio