Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kona Electric` նոր էլեկտրական քրոսովեր Hyundai-ից: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01 Մարտ 2018

Hyundai ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր Kona Electric կոմպակտ SUV քրոսովերը՝ օգտագործելով թվային հարթակները: Մոդելի մասնագրերի ցուցակը ներառում է  երկու տարբերակ, որոնցից մեկը մինչև 470 կմ ընթացքի պաշարով:  

Նոր Kona Electric-ը կառաջարկվի 39.2 կՎտժ տարողունակությամբ «Short-range» մարտկոցով,  որը թույլ է տալիս մեկ լիցքավորումով անցնել մինչև 300 կմ: Ավտոմեքենայի այս տարբերակը կսարքավորվի 99 կՎտ հզորությամբ սինքրոն էլեկտրական շարժիչով, որը ունակ է ապահովել 395 Նմ ոլորող մոմենտ և167 կմ/ժ առավելագույն արագություն: 



Մեկ այլ՝ ավելի հզոր տարբերակը սարքավորվում է «Long-range» մարտկոցային փաթեթով, որն առանձնանում է 64 կՎտժ տարողունակությամբ և թույլ է տալիս մեկ լիցքավորումով անցնել շուրջ 470 կմ:  Այս մոդիֆիկացիայի էլեկտրական շարժիչի հզորությունը 150 կՎտ է, որը չնայած ապահովում է նույն առավելագույն արագությունը, ինչ «կրտսեր» տարբերակը, սակայն թույլ է տալիս արագանալ 0-ից 100 կմ/ժ 7,6 վայրկյանում (9,3 վայրկյանի փոխարեն): 


Անհրաժեշտ է նշել, որ այս բոլոր տվյալները հիմնված են WLTP չափորոշիչների վրա, որոնք հիմնականում ավելի մոտ են իրական թվերին, քան NEDC ստանդարտը, չնայած այս դեպքում էլ իրական պայմաններում շահագործման ժամանակ նկատվում են տարբերություններ:  Ավանդաբար ավտոմեքենայի հատակի տակ տեղադրված մարտկոցներում Hyundai-ը կիրառել է լիթիում-իոնային պոլիմերների տեխնոլոգիան, որը չնայած ապահավում է ավելի նոսր խտությամբ էլեկտրականություն, քան առանց չոր ու պինդ պոլիմերի տարբերակները, բայց շատերի կարծիքով ավելի անվտանգ է: 



Ինչ վերաբերում է ավտոմեքենայի արտաքինին, այն նման է էլեկտրական Kona-ին և միևնույն ժամանակ հիշեցնում է կորեական ընկերության մեկ այլ ժամանակակից մոդել՝ Ioniq-ը: Ավտոմեքենան հագեցած է 7-դյույմանոց սենսորային էկրանով, որը կարող է աշխատել թե Apple CarPlay, թե  Android Auto օպերացիոն համակարգերի հետ: Kona Electric-ի մասնագրերի թվում են նաև Hyundai-ի ֆիրմային SmartSense փաթեթը, որը ներառում է խելացի քրուիզ-կոնտրոլն ու Stop & Go համակարգերը, հետիոտների ճանաչման ֆունկցիայով ճակատային բախումների կանխման համակարգը, շարժման շարքի պահպանման և շարքից շեղվելու մասին նախազգուշացման՝ Lane Keeping Assist (ստանդարտ) և Lane Following Assist համակարգերը, «կույր» գոտիների մոնիթորինգի համակարգը, արագության խելացի սահմանափակիչը և այլ ֆունկցիաներ:


Hyundai-ը դեռևս չի բացահայտում ավտոմեքենայի արժեքը, սակայն ենթադրվում է, որ այն արդեն այս տարվա վերջին կհայտնվի Կորեայի և Եվրոպայի շուկաներում և կարժենա մոտավորապես 30,000 եվրո:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio